Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի համաքաղաքացիներ,
ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ է լինելու։
Բոլորիդ սրտանց հրավիրում եմ մասնակցելու՝ վստահությամբ, որ այս կերպ մեզանից յուրաքանչյուրը նաև ավելի է մտերմանում սիրելի քաղաքի հետ:
Համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր մինչ այս մասնակցել են ծառատունկերի, ամեն անգամ հպարտություն են զգում, երբ տեսնում են, որ իրենց տնկած ծառն աճում ու մեծանում է:
Ցանկությունս է, որ ոչ միայն մենք, այլև գալիք սերունդներն այս գեղեցիկ ավանդույթի կրողն ու շարունակողը լինեն։
Կհանդիպենք շաբաթօրյակ-ծառատունկին»։


