Ես տիրապետում եմ իրավիճակին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ռոմանոս Պետրոսյանը
«Իրականացնելով վերահսկողական ու ստուգողական մի շարք գործողություններ ՀԷՑ–ում, մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, որը թաքցվել է պատկան մարմիններից, ինչն էլ ստիպել է ՀԾԿՀ նախագահին` վարչական վարույթ հարուցելու ընկերության նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել` ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով»,– իր նշանակումը այսպես բացատրեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը։
Նա այդպես էլ չպատասխանեց հարցին,թե ինչու այս ամենը սկսվեց հունիսի 18–ից` Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո։
Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի


