▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայհոյելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս քպականներն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Բնականաբար որևէ մեկը չի պատժվել։

Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու հեղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է Ալեն Սիմոնյանը։

Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»։

Դիտեք նաև՝

***

Դիտեք նաև՝

 

***

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее