▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը հասկացել են, թե ով` ով է. սպանված խորհրդականի որդին` հորեղբոր բացահայտումների մասին

Aravot.am-ը գրում է. Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին` Նորիկ Սիմոնյանը, կայքի հետ զրույցում արձագանքում է հորեղբոր` Արամ Սիմոնյանի «բացահայտումներին», որոնք վերջինս ներկայացնում է լրատվամիջոցներին: Նորիկ Սիմոնյանը հերթական հիմարությունն է համարում հորեղբոր պնդումները, թե ինքն է սպանել հորը, հետո դին նետել են երկրորդ հարկից. «Հերթական հիմարությունն է…անհիմն հայտարարություն է … բազմաթիվ ապացույցներ և փաստեր կան, իսկ մնացածի մասին, մի փոքր էլ համբերեք, ես անպայման կխոսեմ»:

Անդրադառնալով Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե իր ձեռքի տակ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք կատարվել են եղբոր կողմից, առկա է նաև դեպքի օրը վեճի ձայնագրությունը, որը Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել եղբոր քառասունքի օրը, Նորիկ Սիմոնյանը պատասխանեց. «Նախ չկա նման ձայնագրություն, եթե լինի` ավելի լավ … բացի այդ, քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее