▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի բացած հիմնադրամը, նրա իսկ նշանակած պաշտոնյաները 20 միլիոն են փոշիացրել ու` հեչ». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայում 100.000.000 դոլար են գողացել կոռուպցիոն ցանցի սխեմայով։ Ցանցի գլխին նախագահ Զելենսկու ընկերն ու բիզնես փայատեր Մինդիչն է, որի անունով կոչում են մինդիչգեյթ։ Նա նաեւ օլիգարխ Կոլոմոյսկու (Զելենսկու նախկին հովանավորի) մտերիմն ա։ Կոռուպցիոն ցանցի մասնակցիների թվում են երկրի փոխվարչապետը, նախկին ԱԽ քարտուղար՝ ներկայիս ՊՆ նախարարը, արդարադատության ու Էներգետիկայի նախարարները, պետական ընկերությունների նախկին ու ներկա տնօրենները, ԱԱԾ նախկին պետի տղան, դատախազության, քննչականի, ԱԱԾ աշխատակիցներ։
Բացահայտել ա գործը երկրի միակ հակակոռուպցիոն մարմինը, որը նախագահականից անկախ ա, որին՝ ամիսներ առաջ Զելենսկին ուզում էր ենթարկեցնել իրեն խորհրդարանով օրենք անցկացնելով, բայց փողոցում ցույցերի ու հանրային դժգոհության ալիքի շնորհիվ զիջեց։
Նախարարների պաշտոնանկություններ կան, քրգործեր, հետախուզումներ, խուզարկություններ, քաղաքական մեծ սկանդալ ու հեղինակության լուրջ անկում։ Բոլորն ասում են առանց Զելենսկու իմացության նման սխեմա անհնար էր լիներ՝ մանավանդ, որ ուզում էր ուղիղ ենթարկեցներ կառույցն իր նախագահականին։
Հայաստանում, Անիֆի գործով՝ մեր ու ձեր բյուջեից, մոտ 20.000.000 դոլար են փոշիացրել՝ իրար հետ մեջ-մեջ անելով տարբեր կառույցներով, ատկատներով, բարեկամներին պաս տալով, գործի տեղավորելով, կասկածելի ԽԾԲ գործարքներով եւ այլն։ Գործով ՈՉ ՄԵԿ ՌԵԱԼ պատասխան չի տվել, ոչ մեկ նստած չի, փողերը հետ չեն բերել։ Դեռ մի բան էլ սնանկության համար ենք շարունակում միլիոններ վճարել։ «Հետք»-ը մի լավ շարք ա արել։ Զուլալ ներկաների գործ ա, մի նախկին չկա ձեւի համար, ոչ մեկի ջեբը չես քցի, ոչ ինքնիշխանությունով կծածկես, ոչ Պուտինով, ոչ հիբրիդային պայքարով։
Փաշինյանը կառավարության նիստում ասաց` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԽԱԼՆԵՐ ԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ։ 20 մլն դոլարը մեխ էր էլի, ասենք` սխալ ա, անցնենք առաջ։ Նրա իսկ բացած հիմնադրամը, նրա իսկ նշանակած պաշտոնյաները 20 մլն են փոշիացրել ու հեչ, ջան սաղություն։ Լավ գոնե օջախի հկ-ին տայիք, մի բան անեին։
Երբ Անիֆի գործը բացվեց, մի բան էլ վերցրին վարչապետի աշխատակազմի հովանու տակ։ Ավելին, նախկին կառավարիչը, որ նախկին ԱԳ նախարարի որդին ա, Լոնդոնից ստատուսներ ա գրում` քցելով այլոց վրա, Ավինյանն ասում ա` Քերոբյանն ա ու շարունակում ա տրոլեբուս առնել, Քերոբյանն ասում Ավինյանն ա, ու շարունակում ա հարցազրույցներ տալ, մի գաստրալյոր փոխնախարար էլ ունեինք, որ փորձնակից փոխնախարար էր դարձել, ցուցմունքի դիմաց թողեցին` հեռանա երկրից»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее