▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանք ու պայքար․ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր  Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ նա դառնում է 66 տարեկան։

Րաֆֆի Հովհաննիսյանի` անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար ծառայելու մեկ տարվա ընթացքում Հանրապետությունը դարձել է միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Միավորված ազգերի եւ ԵԱՀԽ-ի անդամ, դիվանագիտական կապեր է հաստատել ավելի քան հարյուր երկրների հետ:

Նույն այդ տարում են դրվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի սկիզբը, ինչպես նաեւ տարածաշրջանային դիրքորոշման հիմքերը:

Այժմ  Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությունը շարունակում է միջազգային քաղաքագիտական եւ հետազոտական ուսումնասիրությունների ասպարեզում, բացի այդ իր հիմնադրած մեծ ու փոքր կառույցներով՝  այդ թվում՝ Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնով, «Օրրան» բարեգործականով շարունակում օգնել Հայաստանին ու հային։

Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքը պայքար է Հայրենիքի ու հայության համար, պայքար, որ այսօր էլ շարունակվում է  ու , ինչպես քաղաքացիների հետ իր վերջին հանդիպումներից մեկի ժամանակ է նա ասել,  Հայաստանի քաղաքացին իր կյանքի օրոք, այլ՝ ոչ ետմահու, պիտի տեսնի իր հայրենիքը ազատագրված։

Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրության մեկ օրինակ էլ նրա ընտանիքն է՝ հինգ զավակները, երեք թոռնիկները, կինը՝ բոլորի կողմից սիրված Արմինե Հովհաննիսյանը, որի հետ էլ կենտրոնացնում է ավելի  լավ  Հայաստան  ունենալու, հայ ազգին ու մարդուն օգնելու նպատակադրված գործունեությունը։

Asekose.am-ը  միանում է բազում շնորհավորանքներին, որոնք հնչել ու հնչելու են այսօր ՝  ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան մաղթելով  առողջություն  և քաղաքական ու հասարակական գործունեության  ոլորտում  նոր  ձեռքբերումներ ,  որոնք,  ինչպես միշտ, ծառայելու են, հայ ժողովրդի շահերին:

Ստորև առաջարկում ենք դիտել Արմինե Հովհաննիսյանի հարցազրույցներից մեկը, որ պատմում է իր և Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ճանապարհի մասին։ 

Հիշեցնենք Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի կարևոր էջերից մի քանիսը։

•    Ծնվել է 1959թ. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, հայտնի ամերիկահայ պրոֆեսոր եւ պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է: Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններն ունեն 5 երեխա, 3 թոռնիկ:

•    Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, Ֆլեթչերի դպրոցում եւ Ջորջթաունի համալսարանում:

 •    1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան:

 •    1991-1992թթ. եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը:

•    2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2007թ. ընտրվել ԱԺ պատգամավոր:

•   2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի․  ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։

Ի դեպ՝ դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ 2013-ին՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее