▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Հայաստանի և Արցախի

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Արցախի և Հայաստանի, որոնք մաս պիտի կազմեն 2018-ի պետական վարկի արտաքին օժանդակությունների բաժնին։

Ինչպես տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը, որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հասնելով 20.7 միլիոն դոլարի։

Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել՝ միաժամանակ շեշտելով Արցախի իշխանություններին ուղղակի օգնություններ տրամադրելու կարևորությունը։

Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը ողջունել է այս որոշումները՝ դրանք համարելով հստակ պատգամներ՝ուղղված ժողովրդավարական սկզբունքները ոտնահարող Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։

Հայաստանի օգնության համար առաջադրված գումարը նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից մոտավորապես 14 միլիոն դոլար ավելի է։ Նաև նշենք, որ սենատորներ Քրիս Վան Հոլընն ու Փեթրի Լիհին էին առաջադրել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքերի վաճառքի սահմանափակումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее