Ըստ ասեկոսեների, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշանակվելու է Արտակարգ իրավիճակների նախարար. այդ պաշտոնը թափուր էր մնացել Արմեն Երիցյանի մահից հետ:
50 ամյա Դավիթ Տոնոյանը ծնվել է Ղազախստանում, սովորել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում, ապա՝ Ռուսաստանի ռազմադիվանագիտական ակադեմիայում:
Նա հասարակության մեջ ընկալվում է իբրև անբասիր պաշտոնյան: Ի դեպ, ձյուդոյի սպորտի վարպետ է:
ԱԻՆ ղեկավարի պարտականություններն այժմ կատարում է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, ԱԻՆ նախարարի պաշտոնի վրա աչք էին դրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, սակայն այդպես էլ «դաբրո» չեն ստացել:


