▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գրասենյակում

armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը արդեն մի քանի ժամ է խուզարկություն է սկսել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում:

Նույն տեղեկություններով, այդ գրասենյակը պատկանում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին:

 

 

 

 

 

ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը  հարցին ի պատասխան միայն ասել է հետեւյալը. «Որոշակի գործողություններ իրականացվում են, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Չի բացառվում, որ այս գործողությունը կապված լինի ԱԱԾ-ում քննվող Դոն Պիպոյի դեմ սպանության նախապատրաստման գործի հետ: Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:

 

 

 

 

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: 

Հիշեցնենք նաև, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:

Կարդացեք նաև` ԱԱԾ-ի տեսանյութը «Դոն Պիպո»-ի մասին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее