Տևական ժամանակ է, ինչ անհասանելի է 1in.am կայքը:
Մեզ չհաջոցվեց կապվել կայքի պատասխանատուների հետ՝ պարզելու պատճառների մասին և արդյո՞ք 1in.am անհասանելիության պատճառը տեխնիկական է:
Իսկ համացանցի օգտատերերի շրջանում արդեն ասեկոսեներ են տարածվում, ըստ որոնց 1in.am-ն արգելափակված է:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին 1in.am կայքը մի քանի օրով դադարեցրել էր իր աշխատանքը՝ իբրև պատճառ նշելով, թե «Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել»։
Քիչ առաջ 1in.am-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ կայքն աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով:


