Կրկին ամառ է և զբոսաշրջությունը ապրում է իր վերելքը: Հայաստանը համարվելով «թանգարան բաց երկնքի տակ», բազմաթիվ օտարերկրացիների ստիպում է գալ հենց Հայաստան: Չնայած զբոսաշրջիկներին ցուցաբերվող վերաբերմունքին, նրանք իրենց պահում են քաղաքակիրթ և իրենց գումարներով լցնում մեր համաքաղաքացիների գրպանները:
Անդրադառնամ հասարակական զուգարանների խնդրին, ինչը առաջնային է համարվում Հայաստանում: Հայաստանի ցանկացած մարզում,ցանկացած տեսարժան վայրում,հանգստի գոտում կա լիարժեք զուգարան գնալու խնդիր` կամ չկա զուգարան,կամ զուգարանից օգտվելու համար պետք է ունենալ մեծ կամքի ուժ: Ինձ թվում է մի օր հեռուստատեսությամբ կլսենք «Հայաստանի հասարակական զուգարանների ոչ բարվոք լինելու պատճառով ճանճերը հոշոտել են մի քանի զբոսաշրջիկների»:
Բիոզուգարաններ էլ ունենք աշխարհը չունի:Երկու,երեք հատ են,բայց օգտվելուց մարդ իրեն լիարժեք մարդ է զգում,էլ չեմ խոսում հաճույքի մասին: Քանի շուտ է «մեծեր ջան» մտածեք գոնե փոքր, բայց բարվոք զուգարաններ կառուցելու մասին, դրանից միայն մեզ է օգուտ լինելու:
Իսկ ինչ վերաբերվում է զբոսաշրջային երկիր համարվելուն,կասեմ,որ լիարժեք կհամարվենք միայն այն դեպքում,երբ ինքներս կհավանենք և գոհ կլինենք սեփական երկրի մատուցած ծառայությունների որակից:
Հեղինակ` Մադաթ Սադոյան