«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամները կուսակցության համագումարից հետո հանդիպում են անցկացնում։ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությաբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։
Կուսակցության համագումարը միաձայն հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը։
Դաշինքի նախընտրական ցուցակի ամբողջական ցանկը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական Ընտրական հանձնաժողով կներկայացվի վաղը՝ ապրիլի 22-ին։
Կուսակցության համագումարի ավարտից հետո տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումը «Ուժեղ Հայաստան» դաշինքին միացած՝ «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հետ։
Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» -ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։
Դաշինքի նախընտրական ցուցակի թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։
Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյան
Գոհար Մելոյան
Դավիթ Ղազինյան
Ռուբեն Մխիթարյան
Արեգա Հովսեփյան
Մամիկոն Ասլանյան
Ավետիս Առաքելյան
Մարիաննա Ղահրամանյան
Հայկ Սուքիասյան
Արգիշտի Դարբինյան
Իրինա Յոլյան
Էդգար Ղազարյան
Տիգրան Աբրահամյան
Լենա Մաթևոսյան
Անդրանիկ Գևորգյան
Լիլյա Շուշանյան
Գրիշա Թամրազյան
Արթուր Դանիելյան
Լիանա Գասպարյան
Վաղինակ Վարդանով
Գառնիկ Դավթյան
Լիանա Մանուկյան
Հարություն Մնացականյան
Վրույր Այվազյան
Սյուզաննա Ավետիսյան
Հարություն Հարությունյան
Շիրազ Մանուկյան
Անուշ Միրզոյան
Անուշավան Մանուչարյան
Լևոն Նալբանդյան
Հասմիկ Ենգոյան
Արկադի Թամազյան
Ալեքսանդր Սարգսյան
Լիլիթ Ղարաջյան
Մհեր Աղամյան
Դավիթ Մանուկյան
Կարինե Սմբատյան
Դավիթ Դավթյան
Վարդան Ներսիսյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող՝ «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները։
Դաշինքի հանդիպմանը ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության Մեսրոպ Առաքելյանը, որը հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
Դիտեք նաև՝
Մենք դաշինք չենք կնքել, «Ապրելու երկիրն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին», ճեպազրույցում հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
««Ապրելու երկիրը», իր քաղաքական շահն անտեսելով, տեսնում է առաջնահերթություն մեծ փոփոխությունների»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել էր, որ ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով։
***
Դիտեք նաև՝
Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպմանն ասաց, որ աշխարհում 4 միլիարդատեր կա, որ կալանավորված է, որոնցից 2–ը հայ են։ «Ժամանակն է եկել մեր երկրում արդարության վերականգնման, ժամանակն է, որ մեր ազգի ուժեղ որդիներն իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի կառուցման հարցում»
***
|
««Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, համաձայն որի՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը»,- այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի արտահերթ համագումարում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրություն են՝ հանձնվելու և պայքարելու միջև։ Շարունակել հանձնվել մեր առջև ծառացած մարտահրավերներին, հանձնվել օրեցօր խորացող խնդիրներին, թե՞ պայքարել՝ քայլ առ քայլ լուծելու այդ ամենը, պայքարելու ունենալ արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։ Հունիսի 7-ին մոտ 2․5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը, 2․5 միլիոն մարդ, բացի՝ 19-ից։ Այն 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում՝ բացառապես հայ լինելու պատճառով։ Այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։ Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, ազգային արժանապատվության վերականգնման և արդար, կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»,- ասաց Առաքելյանը։ |
***
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է
Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյան
Գոհար Մելոյան
Դավիթ Ղազինյան
Ռուբեն Մխիթարյան
***
«Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուների առաջին 30 անունների մեջ այլևս փոփոխություն չի լինի, դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումից առաջ ասաց դաշինքի անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Արդյոք դաշինքի ցուցակում կլինեն փոփոխություններ հարցին նա պատասխանեց, որ առաջին 30 անունները կմնան նույնը, վերջնական են, իսկ մնացածի մասով խորհուրդը կհաստատի ու վաղը կհրապարակի։


