▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զգոն եղեք, «Թելեգրամ»-ում գողությունների նոր ալիք է»

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 

զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին․

««Թելեգրամը» գողանալու նոր ձև է։ Զգոն եղեք, դուք ծանոթից նամակ եք ստանում, որտեղ խնդրում են ինչ-որ տեղ քվեարկել նրա օգտին։ Դուք որոշում եք օգնել, ձեզ ուղարկում են ծածկագիրը՝ իբր ձեր քվեարկության ձայնը ձևակերպելու միջոց: Իսկ իրականում դուք հաքերին ուղարկում եք մուտք գործելու կոդը։ Իհարկե, եթե միացրել եք երկփուլանի պաշտպանություն, նրանք չեն կարողանա խաբել, բայց, ամեն դեպքում, զգոն եղեք»,- գրել է նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more