▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները շրջհարկ չեն վճարելու. Նարեկ Կարապետյան

Նախընտրական հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահեցրեց՝ գործազրկությունը վերացնելու են, որ մարդիկ չլքեն երկիրը։

«Մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցողները շրջանառության հարկ չեն վճարելու։ Այսինքն՝ 100 միլիոն շրջանառություն ունեցողը 10 միլիոն դրամ խնայելու է։ Դա մեծ բան է իրենց համար, հնարավոր է՝ կրկնապատկի իրենց շահույթը։

Հիշեցնեմ՝ որ այս իշխանությունը փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնապատկել է»,-հավելեց Կարապետյանը։

***

Մարդիկ կարողանալու են քիչ ծախսերով տունը ջեռուցել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք արևայինի հոսանքը տալու ենք Իրանին, ստանալու ենք գազ, գազն էլ սուբսիդավորելու ենք այն շրջանների համար, որտեղ 5-6 ամիս մարդիկ միացնում են, օրինակ՝ Ապարանի շրջանում։

Կարողանալու ենք մարդկանց կյանքը հեշտացնել. կտեսնեք՝ ինչ փոփոխություններ են լինելու. հա՛մ ներդրումներ, հա՛մ էժանացում, հա՛մ մեծ բյուջե»,-ասաց նա։

***

«Սամվել Կարապետյանը 7-8 ամիս չի նստել ԱԱԾ մեկուսարանում՝ 8 քառ․ մետր տարածքում, 15 աստիճան ցրտի մեջ, այս պայքարը չի արել, որ հաղթի և հաղթանակն ուրիշին տա»,- Եղվարդում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով քաղաքացիներից մեկի դիտարկումը, թե հնարավոր է արդյոք Սամվել Կարապետյանն իր ձայները տա Քոչարյանին։ «Կարապետյանը ձեր ձայները չի տալու ոչ Քոչարյանին, ոչ մեկին, մենք ընտրելու ենք մեր երկրի առաջնորդ Սամվել Կարապետյանին»,- հավելել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more