▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խրատներ 21-րդ դարում ՖԲ-ում գրանցված տղաներին

Հարգելի՛ տղաներ

1. Մի՛ բացեք աղջկա ֆեյքեր: 
2. Մի՛ գրեք աղջիկներին սենց նամակ. «Իսկ ձերոնք գիտե՞ն, որ ձեր տանը հրեշտակ ա ապրում». մեկ ա՝ էդ աղջիկը տնեցիքին էդ չի տա, որ հետո ձեզ պատասխանի: 
3. Մի գրեք աղջիկներին սենց նամակ. «Барев сирунс каранк цанотананк»: 
4. Երբ երկու աղջիկ ձեզ կարդում են, թող ձեր աստղայինը չտանի: 
5. Աղջիկներից շատ նկարներ մի՛ դրեք: 
6. Աղջիկներին վատաբանող ստատուսներ մի՛ գրեք. դուք հո չուզող չե՞ք (բացի ինձնից): 
7. Մի՛ մտածեք, որ ՖԲ-ում գրանցված բոլոր աղջիկները «կպնող են»:
8. Ղզիկական ռոմանտիկ նամակներ մի գրեք: 
9. Սենց ստատուս մի գրեք. «Ես ձեր *ոզ ինչն եմ ասել, այ *ոբնուտիներ, քֆուր մի տվեք, հազար աղջիկ, հազար քուր ու մեր ա կարդում ձեր ստատուսները այ ***եր»: 
10. Ձեր նախկին ընկերուհուն ստատուսներով բաներ մի լսացրեք: 
11. Շատ սիրուն աղջկա հետ խոսել փորձելուց առաջ մի պահ նայեք հայելու մեջ: 
12. Մի՛ պատմեք, թե ինչ եք կերել այսօր. դա մենակ աղջկական ֆիշկա ա: 
13. Ավտոյի մոտ կանգնած կամ մեջը նստած ֆոտո մի՛ հրապարակեք, հատկապես, որ էդ մեքենան ձերը չի: 
14. Միաժամանակ մի 5 աղջկա հետ չատով մի՛ խոսեք. դուք հո Անկախը չե՞ք, որ դա կարողանաք հիասքանչ անել: 
15. Մի՛ գրեք քաղաքական ստատուսներ ուղղակի գրելու համար: 
16. Երբ մի երկու կայք ձեզնից նյութ են տանում, մի՛ դրեք ձեզ ձեր երազած տղու տեղը:

Անկախ Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more