▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարված ավտոբուսի վարորդը կալանավորվեց

Տուլայի դատարանը նոյեմբերի 4­-ին կալանքի տակ է վերցրել ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: Այդ մասին գրում է РИА Новости-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more