▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդը վառվում է.Հայաստանում այս տոնը կնշեն հուլիսի 12-ին

Հուլիսի 12-ին Հայաստանում նշվելու է Վարդավառը: Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Ժամանակին Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով.Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։  Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները և այլն։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

«Այն շատ խորը հոգևոր նշանակություն ունի, բայց իր մեջ պահպանել է նաև բնապաշտամունքի տարրեր: Վարդը վառվում է, գալիս է պտղի շրջանը, խնձորի, խաղողի օրհնության, պտղաբերության շրջանը»,-այսօր՝ լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ ասաց  «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ շատ տարրեր մոռացության են մատնվել: Լոռիում, օրինակ, Վարդավառը հայտնի է որպես Սուրբ Կարապետ, սակայն սրա ավանդույթը չի պահպանվել: 
Լրացնելով վերջինին՝ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց.

 «Վարդավառի տոնը դեպի Մշո Սուրբ Կարապետ ուխտագնացությունն էր, քանի որ այն կառուցված էր Վահագնի մեհյանի վրա»:

Գրականության ինստիտուտի տնօրենը նկատում է՝ եկեղեցական բոլոր նշանակալի տոները դրված են նախկին հեթանոսական տոների հիմքի վրա. Խաղողօրհնեք, Սուրբ խաչ և այլն:

«Մենք մի քանի տոներ ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչպես  են ավանդական հին հեթանոսական տոների վրա ավելացել  ժողովրդականները: Բնորոշ օրինակներից մեկը հենց Վարդավառն է, քանի որ, երբ որ նայում ենք եկեղեցական տոնացույցը, երևում է, որ քրիստոնեությունն իր բոլոր տաճարները հիմնեց հեթանոսական մեհյաների վրա, որովհետև, ինչպես ասում են՝ «ժողովրդի ոտքը» սովոր էր: Այսինքն, քրիստոնեության միջոցով փրկվեցին հեթանոսական մշակույթի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին»,-եզրափակեց Վարդան Դևրիկյանը:



Անի Կարապետյան

Հուլիսի 12-ին Հայաստանում նշվելու է Վարդավառը: Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
«Այն շատ խորը հոգևոր նշանակություն ունի, բայց իր մեջ պահպանել է նաև բնապաշտամունքի տարրեր: Վարդը վառվում է, գալիս է պտղի շրջանը, խնձորի, խաղողի օրհնության, պտղաբերության շրջանը»,-այսօր՝ լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ ասաց  «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ շատ տարրեր մոռացության են մատնվել: Լոռիում, օրինակ, Վարդավառը հայտնի է որպես Սուրբ Կարապետ, սակայն սրա ավանդույթը չի պահպանվել: 
Լրացնելով վերջինին՝ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց.
 «Վարդավառի տոնը դեպի Մշո Սուրբ Կարապետ ուխտագնացությունն էր, քանի որ այն կառուցված էր Վահագնի մեհյանի վրա»:
Գրականության ինստիտուտի տնօրենը նկատում է՝ եկեղեցական բոլոր նշանակալի տոները դրված են նախկին հեթանոսական տոների հիմքի վրա. Խաղողօրհնեք, Սուրբ խաչ և այլն:
«Մենք մի քանի տոներ ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչպես  են ավանդական հին հեթանոսական տոների վրա ավելացել  ժողովրդականները: Բնորոշ օրինակներից մեկը հենց Վարդավառն է, քանի որ, երբ որ նայում ենք եկեղեցական տոնացույցը, երևում է, որ քրիստոնեությունն իր բոլոր տաճարները հիմնեց հեթանոսական մեհյաների վրա, որովհետև, ինչպես ասում են՝ «ժողովրդի ոտքը» սովոր էր: Այսինքն, քրիստոնեության միջոցով փրկվեցին հեթանոսական մշակույթի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին»,-եզրափակեց Վարդան Դևրիկյանը:
Անի Կարապետյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more