Թաքնվում եմ բացվող օրից,
Անկեղծանում` գիշերում...
Լավատեսի չունևորից`
Ունևոր եմ ձևանում...
Բարևում եմ դեմքս ծածկած
Չփոփոխվող ժպիտով...
«Քաղաքակիրթ» մեկի կոչած,
Սահմանումի կնիքով:
Ծանոթներին` ծանոթ ոճով...
Օտարներին` ձեռնպահ,
Հանդիպում եմ ճիշտ «իմիջով»`
Կազմակերպվա՜ծ,կարգապա՜հ:
Հյուր եմ գնում հյուրի նման...
Ոչ քաղցածի ցանկությամբ,
Մինչդեռ նաև նախապայման՝
Ախորժակի մեղմությամբ...
Ձեռքս եմ առնում լուռ ու համեստ,
Սահմանվածի խստությամբ,
«Դանակ» կոչվողն աջ ձեռքիս մեջ,
Մյուսը` ձախի ճշտությամբ...
Էս զավեշտը ո՞վ է գրել.
Ես եմ ու իմ ցանկությամբ,
Իմ ձեռքերն եմ ուզում ընտրեն`
Պատառաքաղ ու դանակ...
Թաքուն բթվող մեղմ ծամողին,
Ասել` լսի՜ր,բարեկամ,
Ո՞վ է թթվել քո ծնոտին
Հաշվում` որից ու որքան:
Ո՞վ չգիտե ախորժակդ
Ինչե՜ր ունի պարտակած...
Գոնե էստեղ,սեղանի շուրջ
Եղիր այնպես,ինչպես կաս...
Ես էլ ասեմ` ջհանդամը,թե
Հանդուրժում եմ ես սրան,
Անկեղծանալ գոնե գիտե,
Երբ տեսնում է ճոխ սեղան:
-Արի ընկնեմ սրա խելքին,
Լոլիկն ուտեմ մեծ-բերան...
Ոչ կտրտած` թիթիզ-միթիզ
Ու հաշվարկված` ում,որքան:
Իսկ` Ե՞ս...
Իսկ «Մենք» այ էսպես,
Թաքնվում ենք բացվող օրից
Մեկս-մյուսին բաժնետեր...
Գովք ենք անում արժեքների
Ոչնչության գրպանում՝
Դիմակի տակ անմեղների,
Էս մեղավոր աշխարհում...
Լավատեսի չունևորից`
Ունևոր եմ ձևանում...
Թաքնվում եմ բացվող օրից,
Անկեղծանում` գիշերում.
Թե պայքար է իմ ու քոնի՝
«Տուն-տունիկ» եմ դեռ խաղում...