▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես բանաստեղծ, ռեժիսոր Դավիթ Ասատրյանը «հայտնվեց» Միացյալ Նահանգներում...

  -Բանաստեղծ, ռեժիսոր Դավիթ Ասատրյանը ինչպե՞ս «հայտնվեց» Միացյալ Նահանգներում:

   -Ինձ համար, կարծում եմ, նաև յուրաքանչյուրի համար, կյանքի նպատակներից ﬔկն էլ աշխարհաճանաչողությունն է :  Հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնց տարիների շրջագայություններն ու դրա աշխարհագրությունը ոչ մի կերպ չի անդրադարձել հոգեկան վիճակի և մտածողության վրա: Աշխարհաճանչողության այդ երկար ճանապարհն ինձ համար ﬔկնարկվել է Միացյալ Նահանգներից:  Հիմա բնակվում ենք Լոս Անջելեսում և վստահ եմ` դրանով չենք սահմանափակվի:

   

   -Լոս Անջելեսում, այսպես ասած, հնաբնակներս սովորաբար հարցնում ենք նորեկներին` «…հաﬖեցաք ﬔր Աﬔրիկան»:

   -Ես ավարտել եմ Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Իմ վարպետը՝ պրոֆեսոր Սաթենիկ Մաթևոսյանը, առաջին հերթին ﬔզ սովորեցրեց, որ չկան դրական և բացասական կերպարներ: Եթե Նիցշեի խոսքով հաﬔմատենք, չկա բարի կամ չար՝ կան քաղաքակրթության տարբեր վիճակներ: Հետևաբար, ուղղակի ասել հավանեցի կամ չհավանեցի` ճիշտ չէր լինի: Այո՛, շատ դրական բաներ տեսա, բացասական` նույնպես: Ես աշխարհն եմ սիրում, սիրում եմ` Երկիր մոլորակը: Հետևաբար` այստեղ, շատ բաներ հավանեցի:

 

     -Լինելով ստեղծագործող, այն էլ նորաբնակ ԱՄՆ-ում, այս կարճ ժամանակահատվածում ին՞չ տարբերություն և նմանություն եք նկատել տեղի և Հայաստանի երիտասարդության ﬕջև:

      -Որպես այդպիսին գրեթե տարբերություն չկա: Այնտեղ էլ է ծաղկում ոսկե երիտասարդությունը, ծաղկում են իմ սերնդակիցները, որոնց նայելով ես հպարտություն եմ ապրում, նրանց լսելով ուրախանում եմ, որ ես սերնդակիցն եմ նրանց, ուրախանում եմ, որ իմ ընկերները այդ մակարդակի վրա են, և նույնը նաև այստեղ` շատ դրական երևույթներ կան: Երիտասարդության տարբերությունները, կարծում եմ, ավելի շատ, ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, աշխարհընկալման հարցերն են, որի հետևանքով էլ երբեﬓ բախուﬓեր են լինում, բայց, կարծում եմ, որ այստեղ էլ, այնտեղ էլ` ոչ ﬕ բան կորած չէ, ընդհակառակը, երիտասարդության ﬕջոցով շատ բան  պետք է ետ վերցնենք: Չեմ ուզում ասել խլենք, բայց գոնե վերադարձնենք այն` ինչ ﬔրն է:

        

    -Որպես բանաստեղծ, որպես ռեժիսոր, այստեղ՝ Լոս Անջելեսում, ձեր ճանապարհը «քարքարո՞տ» է: Ասել կուզեմ, որ համայնքում տարիների ﬔջ որոշ կայացած և չկայացած արվեստագետներ՝ խանգարո՞ւմ են ձեզ:

       -Երբևէ կայացած արվեստագետը չի՛ կարող որևէ ﬔկին խանգարել: Ես ﬕշտ այդ կարծիքին եմ եղել,  և այստեղ էլ բավական կայացած արվեսագետների հետ իմ շփումը ևս ﬔկ անգամ հաստատեց տարիների իմ մտայնությունը: Կայացած մարդը որևէ ﬔկին չի խանգարի, հակառակը, կօգնի, ձեռք կﬔկնի, և այդպես էլ եղավ: Չկայացած մարդկանց հետ, կապ չունի, արվեստագետ է, շինարար, թե՛ ճարտարապետ, առհասարակ, աշխատում եմ չշփվել, հետևաբար` չեն կարող խանգարել: Իհարկե, կա՛ն վայրահաչողներ, բայց դրանց լուրջ վերաբերվելու համար, կյանքը բավական կարճ է և այդ կարճ կյանքը ծախսել նման երևույթների վրա, ﬔղմ ասած`  սխալ է:

      

   -Գիտեմ, որ  Դուք համագործակցում եք  «GRAND PARTY»  կազմակերպության հետ: Կպատﬔք համագործակցության և այդ համատեքստում առաջիկա նախագծերի մասին:

      -Կազմակերպության հետ իմ առաջին և ամուր կապը կայանում է նրանում, որ նախագահը`  Արտակ Մարտիրոսյանը , ով մտերիմ ընկերս է,  , ում հետ ես  կիսել եմ այս մեկ տարվա դժվարություններն ու հաղթանակները, իսկ գործնական առումով համագործակցության հիմքը դրվել է անցյալ տարի, երբ,  ﬔնք,  երեքով ՝ ես, Արտակ Մարտիրոսյանը և Հրաչյա Մխիթարյանը (Չուկոն), որոշեցինք կազմակերպել Հայակական Բանակի տոնին նվիրված հաﬔրգ «Beyond The Stars » հաﬔրգասրահում, որն անցավ հաջողությամբ:

     «GRAND PARTY»  կազմակերպությունը նոյեմբեր ամսին «ALEX» հաﬔրգասրահում նախատեսում է Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի հաﬔրգային ﬔծ ծրագիրը, որի գեղարվեստական ղեկավարն եմ: Իր ձևի և տեսակի ﬔջ հաﬔրգը լինելու է հետաքրքիր, յուրօրինակ, և, աﬔնակարևորը՝ ազգային երգը, հայ կոմպոզիտորական արվեստի վեհ կատարուﬓերը ևս մեկ անգամ հնչելու են մեծ բեմում:  Կարծում եմ, արդեն իսկ դրական երևույթ է:

 

    -Համայնքում շատ արվեստագետներ կան, ինչո՞ւ ընտրությունը կայացավ նրանց ուղղությամբ:

     -Պապին Պողոսյանը բավական երկար ժամանակ հաﬔրգ չէր ունեցել: Ընտրություն որպես այդպիսին չի եղել, պարզապես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում բացվեց խոսակցությունը, ճիշտ ընթացք տրվեց կազմակերպության կողﬕց և Պապին Պողոսյանը, Գագիկ Բադալյանը սիրով ընդունեցին այդ առաջարկը և ﬔնք բոլորս լծվեցինք այդ գործին:

    

    -Համացանցում քանի օր է ինչ հայտնվել է 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ «Քելե լաո...» խորագրով, որտեղ ամբողջ ազգի պատմության նկարագիրն է: Կարելի է իմանալ ո՞ւմ գաղափարն է, և ե՞րբ է լինելու ամբողջական տեսահոլովակի պրեﬕերան:

      -Այո’, տեսահոլովակը  նկարահանվել է «Քելե լաո..» երգի հիման վրա՝ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի կատարմամբ: Պրոդուսերական աշխատանքը իր վրա է վերցրել «Grand Party» կազմակերպությունը : Տեսահոլովակի ռեժիսորը ես եմ, և ﬔզ հետ աշխատել է բավականին ﬔծ թիմ: Չեմ ցանկանում շատ փակագծեր բացել:  Մի ժամանակ, երբ ասում էինք «Քելե լաո, քելե էրթանք մըր Էրգիր », մտքում ունեինք Մուշի, Սասունի, Արդահանի, կարոտը, իսկ հիմա՝ այդ երգը երգում ենք, և այդ ամենին այժմ գումարվում են Երևանի, Գյումրիի, Սպիտակի կարոտը.... Այս երգը,  կարծես,

ինչ-որ առումով կապված է ﬔզ հետ, իհարկե`  վատ է: Ցավոք, ունենք այն՝ ինչ ունենք: Ժամանակն է վերադառնալու,  և երանի մի օր էլ  վերջնականապես մոռացվի այս երգը, դառնա անախռոնիզմ...:

     Տեսահոլովակի պրեﬔրիան էլ շուտով կլինի:

 

    -Հարգելի Դավիթ, փոքր խոսենք ձեր ստեղծագործական գաղտնիքի մասին: Ինչո՞ւ հանրությանը չեք տեղեկացնում, որ վեպ եք գրում, թե ուզո՞ւմ եք անակնակալ մատուցել:

    -Այո, պատրաստվում է վեպ, որի ուղղվածությունը փաստագրական է: Վեպի հրատարակման աշխատանքն իր վրա է վերցրել <Grand Party> կազմակերպությունը : Այն իր տեսակով և ձևով, կարծում եմ, համայնքում առաջինն է լինելու և ﬔծ ալիք է բարձրացնելու: Առաջին հատվածը արդեն պատրաստ է, աշխատում ենք մյուս հատվածի վրա և զուգահեռ փորձում ենք, որպեսզի ալիքը շատ ﬔծ չլինի, քանի որ PR ալիքների վրա առաջ գալու, PR ալիքների վրա պղտոր ջրում ձուկ որսալու ո’չ մտադրություն ունենք և ո’չ էլ ժամանակ:

 

   -Եթե դեմ չեք, հարցազրույցի վեկտորն ուղղենք դեպի քաղաքականություն: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

     -Խոսքը, եթե գնում է էլեկտրոէներգիայի թանկացման դեմ, վերջին ցույցերին, ասեմ, հեռվից այդ պրոցեսները, որ կատարվում են, ավելի ցավոտ են նայվում, ավելի ցավոտ են անդրադարձվում հոգումդ, քան`  եթե այնտեղ լինեիր:   Այդ  ցավի, անհարմարավետության հետ ﬔկտեղ նաև հպարտության, հուսավառության ճիչեր են եղել հոգուս ﬔջ:  Հպարտությամբ եմ լցվում, որ, այսօր, իշխանությունը հասկանում է, որ չի կարող անել ինչ ուզում է: Եկել է ﬕ պահ, որ իշխանության արգելակները սկսել են աշխատել, իսկ այդ արգելակը ﬔր երիտասարդությունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք փորձում են ավելի սևացնել այս աﬔնը, թե ինչո՞ւ երիտասարդությունը քաղաքական հայտարարություններ չարեց: Իհարկե, չպե՛տք է աներ: Ընդհանուր առումով դա քաղաքական պայքար է, երբ դու հանրապետության նախագահից բան ես պահանջում, դա՝ քաղաքական է, այլ հարց է, որ երիտասարդները չունեին քաղաքական պահանջներ: Ես համացանցով հաճախ եմ հետևում, հատկապես Հայաստանից դուրս բնակվող ﬔր հայրենակիցները վիրավորական արտահայտություններ էին անում պայքարող երիտասարդների ուղղությամբ: Մեղմ ասած, դա ստորություն է, որովհետև չի կարելի աﬔն դրական քայլի, դրական հատիկի ﬔջ  փորձել սևը գտնել:  

   Հանրապետության նախագահի հրաժարական պահանջելը խաղ ու պար չէ, ասենք, լավ,  հիմա  ես էլ ձեր միջոցով ասում եմ. «…հրաժարական տվեք պարոն Սարգսյան», դրանից ինչ որ բան չի փոխվում, այդ պահանջի տակ պետք է բավական լուրջ ռեսուրսներ լինեն, իսկ տղաների  ունեցած ռեսուրսը  հազիվ հերիքեց ստեղծված խնդրին ժամանակավոր լուծում տալու համար: Մի պահ վերհիշենք թե հիմա ու՞ր են այն կրքոտ <<հրաժարական պահանջողները>>, ու՞ր են այն  <<նախագահի երդում տվողները>>,  <<հաղթողներն>> ու <<հաղթածները>>, չկա ՛ն…   Պետք է կենտրոնացնել,  չջլատել եղած ուժերը,   և ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում,  կարծում եմ, նախագահը անձամբ  կմուրա իր  հրաժարականը…

 

    -Թույլ տվեք հարցազրույցը ավարտել այն ակնկալիքով, որ հաﬔրգից հետո նորից կզրուցենք և կկիսվեք տպավորություններով:

     -Իհարկե, սիրով: Վերջերս, Գագիկ Բադալյանն  էլ էր հարցազրույց տվել, և ﬕ շատ հետաքրքիր ﬕտք էր ասել, որ կարծես թե բոլորիս ներսում էլ դա կար, որ այս հաﬔրգը գալու է հերքելու այն թյուր կարծիքը, թե հայ ազգային երգը լսարան չունի: Շատ լավ կլինի, որ հենց ձեզ հետ էլ ամրագրենք այդ փաստը:

      

    -Շնորհակալություն Դավիթ:

     -Ես եմ շնորհակալ, և ուրախ եմ, որ մշակութային երևույթները լրագրողների կողﬕց առհասարակ ընկալվում են և փորձում են այն լուսաբանել:

 

    Հարցազրույցը` Գայանե  Մանուկյանի, Լոս Անջելես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more