Ամեն դեպքում, իրադարձություններից հետո սառը դատելը, մտածելը, վերլուծելն ավելի ճիշտ է, օբյեկտիվ ու եզրակացություններն էլ սթափ:
Շատերին դուր չի գա, հիմա կսկսեն հարձակումներն ու անհամաձայնության գրառումներ կտեղադրեն գրառմանս տակ, սակայն չեմ կարող չասել…Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգի այդ բազմահազար մասնակիցները` անձրևի տարափի տակ ռոքի ռիթմերով թռվռացող բազմության գերակշիռ մասը Հայոց ցեղասպանության հետ կապ չուներ:
Սերժ Թանկյանն իր խմբով եթե գար օգոստոսին, ապա նրանք նույն հաջողությամբ ժամերով, քրտնամխած կթռվռային կիզիչ արևի տակ անկախ ամեն ինչից: Ու էլի կգային ռոքի սիրահարներ նաև կողքի պետություններից:
Ես հիշեցի մի երեք-չորս տարի առաջ Թումոյի բացմանը Սերժ Թանկյանի համերգը, երբ ոստիկանական վերակարգերն իմ գլխավորությամբ հազիվ էին զսպում երեսուն-քառասուն հազար երկրպագուներին, որ «չլցվեն»Հրազդանի կիրճը…
Ցավում եմ, բայց այդպես է…Ես էլ եմ ոգևորված զգացմունքային գրառում կատարել, այն կապել ցեղասպանության հետ, սակայն իրականությունը դա է…
Ցավոք…
Դե արի ու երաժշտության` մարդկանց զգացմունքային դաշտի վրա ունեցած ազդեցության և նեյրոլինգվիստիկայի դերին մի հավատա…