Եվրոպացիներն հակված են ամերիկյան շատ իդելաներ ու վարգածային նորմեր համարել առնվազն տարօրինակ: Այսպես, եվրոպացիներն այսօրվա դրությամբ այնքան էլ հիացած չեն ամերիկյան արտաքին քաղաքականությամբ ու ամերիկյան խոհանոցով, սակայն շատ են սիրում ամերիկյան հեռուստատեսությունն ու սինեմատոգրաֆիան: Իսկ սեքսը: Դե եվրոպացիները համարում են, որ Ամերիկան ազատությունների երկիր է, սակայն նաև խենթ մարդկանց երկիր: Նույնն է նաև սեքսի պարագայում: Ներկայանում ենք սեքսի ու ինտիմ կյանքի մասին մի շարք փաստեր, որոնք լիովին անհասկանալի են եվրոպացիների համար, սակայն կան Ամերիկայում: Իհարկե ավելորդ է ասել, որ մեզ` հայերիս համար դրանք ևս անհասկանալի են:
1. Ցանկացած բռնության տեսարան մեդիայում նորմալ է, սակայն չհամարձակվես կուրծքդ ցուցադրել
Համաձայն տարբեր հաշվարկների ու ուսումնասիրությունների, միջին վիճակագրական ամերիկացի դեռահաս մինչ 18 տարեկան դառնալը տեսնում է մոտավորապես 200 հազար բռնության տեսարաններ, 16 հազար սպանության տեսարաններ` միայն հեռուստատեսությամբ: Ավելին, բռնությունը հետզհետե դառնում է ավելի դաժան ու սադիստական և ավելի ու ավելի հաճախ է մնում անպատիժ: Այնպիսի տեսախաղերում, ինչպիսիք ենք Grand Theft Auto-ն, խաղացողները կարող են սպանել մարմնավաճառների, իսկ Call of Duty-ում բռնության չափաբաժինը այնքան մեծ է, որ առիթ է դառնում դեռահասների շրջանում ինքնասպանությունների: Սակայն այս ամենը համարվում է նորմալ, մինչդեռ ամբողջական կամ մասնակի մերկ մարմնի ցուցադրությունը հեռուստատեսությամբ համարվում է խստագույն խախտում ու դրված է լրջագույն մի տաբուի տակ: Երբ Ջասթին Թիմբերլեյքը Super Bowl հաղորդման ժամանակ պատահաբար մերկացրեց Ջաննեթ Ջեքսոնի կուրծքը և այն երևաց կադրում մի քանի ակնթարթ միայն, ողջ Ամերիկան մի քանի օր շարունակ ալեկոծվեց, իսկ FCC-ն Կոմունիկացիաների Դաշնային հանձնաժողովը CBS ՀԸ-ին փորձեց տուգանել 550 հազար դոլարով անվայել ցուցադրության համար: ԿԴՀ-ն ձախողվեց իր մտադրության մեջ, սակայն միայն այն բանից հետո, երբ անցավ ամերիկյան դատաիրավական ողջ համակարգով մինչև Գերագույն դատարան: 2004 թվականին այս տեսարանն ամենափնտրվածն էր համացանցում, իսկ CBS-ի եթերում Ջաննեթ Ջեքսոնը ստիպված եղավ ներողություն խնդրել ամերիկացիներից: Հետաքրքրականն այն է, որ “Ֆրիդա” ֆիլմը Սալմա Հայեքի մասնակցությամբ, ԱՄՆում դիտման համար ստացավ R կատեգորիա /անչափահասների դիտումը թույլատրված է միայն ծնողների ներկայությամբ/ մերկանդամ տեսարանների պատճառով, մինչդեռ Հոլանդիայում այն ստացավ 6-րդ կատեգորիան, այսինքն թույլատրվում է նայել սկսած վեց տարեկան երեխաներին: Շատ ֆիլմեր, որոնք ունեն ակնհայտ բռնության տեսարաններ, Միացյալ Նահանգներում թույլատրում են դիտել սկսած տասներեք տարեկանից, սակայն ծնողների ներկայությամբ, սակայն Եվրոպայում դրանց դիտման թույլատրելիության նվազագույն շեմը տասնվեց տարեկանն է: Այս դեպքում հարց է ծագում, իսկ ինչով է բաց կանացի կուրծքը վատ մահվան տեսարանից: Ինչ է նրանց բացասաբար են անդրադառնում մարդկանց վրա, վախեցնում են, ստիպում վատ արարքներ գործել: Սա անհասկանալի է, սակայն փաստ: