Արաբ պրոդյուսերները Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ են նկարահանել:
«Horizon Weekly»-ի տեղեկացմամբ` սա հայկական կոտորածների մասին առաջին արաբերեն ֆիլմն է:
«Ո՞վ է սպանել հայերին» հարցադրում-անվանումը կրող ֆիլմի նկարահանումներն արվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Կահիրեում:
Նյութի աղբյուրը՝ Ermenihaber.am