▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որքան էժան եք դուք, քեմալիստնե՛ր, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է»․ Արևիկ Մկրտչյան

«Որքան էժան եք դուք, քեմալիստնե՛ր, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է»․ Արևիկ Մկրտչյան

44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։
Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից: Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։
Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։
Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։ Եվ դեռ երանի եք տալու իրեն։ Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք։
Մյուս անգամ ավելի հետաքրքիր բան մտածեք․․․»։

Դիտեք նաև՝

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է. «Ռոբերտ Աբաջյանի նկարը ջնջելը պատահականություն չէր. Բաղրամյան պողոտայում եմ, այստեղ ևս կային երեք մեր հերոսների նկարները, որ արդեն չկան: Չկան, որովհետև Փաշինյանն Ալիևին խոստացել է հայ ժողովրդի հիշողությունից ջնջել ամեն հայկականը, հայ հերոսներին, մեր հաղթանակները, բայց նա հաշվի չի առել, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր դիմադրողականությունը ու չի կորցնելու իր հիշողությունը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more