▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արեգնազ Մանուկյանի դուստրը զրկված է մոր հետ նույնիսկ հեռախոսով խոսելու հնարավորությունից». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեխան երբեք չպետք է դառնա որևէ իրավական կամ քաղաքական գործընթացի անուղղակի տուժողը։
Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դուստրն արդեն 12 օր է զրկված է մոր հետ նույնիսկ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Արեգնազ Մանուկյանի փաստաբանի փոխանցմամբ, որը դարձել է մոր և երեխայի միջև միակ կապող օղակը, երեխան մոր մասին խոսելիս հուզվում է։ Մոր և երեխայի շփման արգելքի հարցը անհրաժեշտ է լրջորեն դիտարկել, քանի որ դեռահասության տարիքում ծնողի հետ անվտանգ հուզական կապը երեխայի հոգեկան կայունության կարևորագույն հենարաններից է։ Մորից երկարատև և լիակատար մեկուսացումը կարող է առաջացնել ուժեղ անհանգստություն, անապահովության զգացում, մեղավորության զգացում, դեպրեսիվ դրսևորումներ, ուսման և սոցիալական հարաբերությունների դժվարություններ, ինչպես նաև խորացնել հոգեբանական տրավման։ Անկախ մեծահասակների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներից՝ յուրաքանչյուր որոշման առաջնային չափանիշը պետք է լինի երեխայի լավագույն շահը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more