Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն մերժել է Գլխավոր դատախազության միջնորդությունը։
«ԿԸՀ-ն վերադարձրել է միջնորդությունը, խափանման միջոցի հարց՝ կալանք կամ տնային կալանք չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը կանխատեսում է, որ առաջիկայում Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք կառաջադրեն ու խափանման միջոց կընտրեն։
Ավելի վաղ ԿԸՀ-ն տվել էր համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի։


