▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ դեպքում սառը և որ դեպքում տաք ջուր ըմպել

Ավանդական չինական բժշկության մեջ մեծ ուշադրություն է դարձվում ջրի ջերմաստիճանին, որն ըմպում ենք: Ջրի ջերմաստիճանը շատ կարևոր է օրգանիզմի համար:

Ինչպես օգտագործած ջրի քանակից զատ՝ պետք է կարևորել՝ սառը, թե տաք ջուր ենք ըմպում: Սառը ջուրը պետք է լինի սենյակի ջերմաստիճանից փոքր-ինչ զով, իսկ տաք ջուրը` փոքր-ինչ ջերմ: Ծայրահեղ ջերմաստիճանների ջուրը խորհուրդ չի տրվում օգտագործել:

Երբ սառը ջուր ըմպել

Մարզվելիս

Ֆիզիկական ակտիվության ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, և քրտնարտադրությունն այն միջոցն է, որով օրգանիզմը հովանում է: Մարմինը ջրազրկվում է, և պետք է վերականգնել հեղուկի քանակը: Մարզումների ժամանակ սառը ջուր ըմպելիս մարմինը պահպանում է խոնավությունը և զովանում: Իհարկե, այն պետք է խմել ոչ մեծ քանակով:

Ցնցումների ժամանակ

Ջերմության ժամանակ սառը ջուր ըմպելը մարմինը հովացնելու եղանակներից է: Կարևոր է անհրաժեշտ քանակությամբ ջուր ըմպել, որպեսզի մարմինը պայքարի բորբոքման դեմ:

Նիհարելիս

Սառը ջուրը կարող է արագացնել նյութափոխանակությունը և օգնել օրական ավելորդ 70 կալորիա կորցնելուն:

Երբ տաք ջուր ըմպել

Մարսելու ժամանակ

Ըստ չինական բժշկության` տաք ջուրն առավոտյան կարող է նպաստել մարսողության կարգավորմանը: Եթե ուտելուց հետո սառը ջուր եք ըմպում, օրգանիզմի համար ավելի բարդ է դառնում մարսել ընդունած սնունդը:

Ցավի ժամանակ

Եթե գլխացավ կամ բորբոքում եք ունենում, ավելի լավ է՝ տաք ջուր ըմպեք, քանի որ դա խթանում է արյան շրջանառությունը: Այն օգնում է նաև դաշտանային ցավերի ժամանակ:

Փորկապություն

Փոքր-ինչ տաք ջուրը ճիշտ տարբերակ է փորկապության ժամանակ, որի պատճառ կարող է լինել նաև ջրի պակասությունն օրգանիզմում:

Վրեժ Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more