Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դեմի ապակիների մգեցվածությունը փոխելու համար մասնագետներն առաջարկում են որակյալ պլյոնկաներ ու իրենց աշխատանքը+պլոնկան գնահատում են մինիմում 15-20 հազար դրամ: Մինչև ասելիքիս բուն իմաստին անցնելը՝ նորից կրկնեմ, որ ես համաձայն եմ, որ փոխվի էտ պլյոնկեքը:
Հիմա անցնեմ ասելիքիս:
20 հազար դրամը այսօր շատ ու շատ մեքենայի սեփականտերերի համար լուրջ փող է, (որպեսզի ավելի պատկերավոր լինի, ասեմ, որ դա 5 անգամ գազի զապրավկի փողա, որով մինիմում 600 կիլոմենտր կքշեն):
Հիմա խոսքս ուղղում եմ պատասխանատուներին՝
Հարգելիներս, լավ եք անում, որ մտածում եք մարդկանց ապահովության համար, բայց խնդրում եմ մարդկանց մասին մտածելուց մտածեք ամբողջությամբ ու, եթե մի որոշում եք կայացնում, խնդրում եմ նաև դրա իրականացման մասին էլ մտածեք:
Հիմա հարց՝
Ոնց եք մարդկանց ստիպում, որ իրանք 20 հազար ծախսեն չեղած տեղից ու վախցնում, որ եթե չծախսեն, ապա ակտ կգրենք, որն էլ մինիմում 10 հազար դրամա: Հիմա, որ մեկին կանգնացնեք ասեք՝ «հանի պլյոնկան», ինքը, որ պատասխանի՝ «Ախպեր փողը տուր հանեմ, կամ էս ավտոն, էս՝ դուք, տարեք փոխեք բերեք».... կար՞ողա սխալ կասեն…
Հաշվի առնելով վերոգրյալը՝ չի կարելի մարդկանց մասին կիսատ մտածել, կամ ամբողջությամբ մտածեք (ֆինանսավորում հատկացրեք, որ ձրի փոխեն, կամ ի սկզբանե թույլ չտայիք, կամ էլ հիմա էլ լռեք:
Հ.Գ. Հա մեր մեջ ասած ավարիաների մեծ պատճառը նաև էնա, որ Երևանում ու մարզային ճանապարհներին շատ ու շատ տեղեր կան, որ լուսավոր չեն, ու օգտագործեք ձեր պաշտոնական դիրքը՝ Երևանի քաղաքապետին ու Կապի ու տրանսպորտի նախարարին ստիպելով լուսավորեն բոլոր տարածքները: Այլապես միշտ բնակչության հաշվին բնակչությանը լավություն անելով դուք ավելի լավը չեք դառնում:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ
Կարդացեք նաև՝ Ճանապարհային ոստիկանությունը սկսում է ուժեղացված ռեյդեր՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների դեմ