|
«Հրապարակ»-ը գրում է. «Խոշոր բիզնեսը էլ ավելի պետք է հարստանա, փոքրն ու միջինը՝ աղքատանան ու սնանկանան, իսկ նրանք, որոնք զարգացման նշաններ են ցույց տալիս, ինչպես ՏՏ ոլորտը, ոսկերչությունը՝ պետք է խեղդվեն հարկերի տակ: Սա է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ խոշորների համար ամեն ինչ, մանրին ու միջինին՝ ոչինչ: «Միթ ֆուդն» արտադրում է երշիկեղեն, նրբերշիկներ, մսային դելիկատեսներ: Ինչով է այն առավել ոլորտի մյուս ընկերություններից, բացի այն, որ Նիկոլի սրտի օլիգարխին է պատկանում, հայտնի չէ: Ի դեպ, անցյալ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրել էր խախտումներ։ Մասնավորապես՝ «Միթ ֆուդ»-ի արտադրած կիսաապխտած Կրակովյան երշիկի, «Մոյա սեմյա» նրբերշիկի նմուշներում հայտնաբերվել է նատրիումի նիտրիտի բարձր պարունակություն, դրանք հանվել էին շուկայից, առանձին գործառույթներ կասեցվել էին: Առանձին ընկերություններին հարկային արտոնություններ շնորհելու պրակտիկան նոր չէ՝ սկսվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մինչև այդ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, արտոնությունները տրվում էին ոչ թե առանձին գործարարների, այլ տվյալ ոլորտին ամբողջությամբ: Համարվում էր, որ այդ դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցվում են: «Այդ դեպքում չինովնիկը չի որոշում՝ սրան տալ, սրան չտալ... հիմա արտոնությունները տալիս են կոնկրետ գործարարներին: Սա ամենավատ հարկային արտոնության ձեւն է, որը հսկայական կոռուպցիոն ռիսկ ունի իր մեջ: Ինչ-որ մեկին տալիս ես, նույն ոլորտում աշխատող մեկ ուրիշ ընկերությանը չես տալիս»,- երկու օր առաջ «Հինգի» եթերում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ գրեթե բոլորը, ովքեր վերջին տարիներին արտոնություններ են ստացել, «հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին կամ ՔՊ կուսակցությանը: «Սա ուղղակի կոռուպցիոն դրսեւորում է: Դու հարկային արտոնություն ես տալիս, փաստացի կաշառքի դիմաց»: Դրանց թվում են «Աթենք» ՍՊԸ-ն, Արսենյանի «Ջերմուկ գրուպը», «Սպայկան», նույն «Արմենիա Վայնը», «Ալեքս տեքստիլը» և «Լեքս տոբակո քոմփանի»-ն, որոնք նույնպես Ալեքսանյանների ընտանիքին են պատկանում, «Բայազետ 1»-ը, հագուստ ու հագուստի հումք արտադրող «Էլինա-1» և «Տեքստիլ հոմ» ընկերությունները, «Երևան ավտոբուսը»՝ Չինաստանից ներկրված 150 ավտոբուսների համար, «Արմփաուեր» ՓԲԸ-ն՝ ջերմաէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար, կոսմետիկ միջոցեր արտադրող «Նաիրիան» ՓԲԸ-ն: Կառավարությունը շարունակում է լայնորեն կիրառել անհասկանալի աջակցության պրակտիկան առանձին գործարարներին, ինչի՞ է սա բերում: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը պատասխանում է. «Ե՛վ սուբյեկտիվիզմի, և կոռուպցիոն ռիսկերի: Ամենակարեւորը՝ կառավարությունը պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերի, մասնագետների, փորձագետների ներգրավի, հիմնավորի, թե ինչու այս ընկերությունը և ոչ թե մյուսը, ինչու այս գործարքը և ոչ մեկ այլ գործարք, ինչ օգուտ կամ վնաս է դրանից ստանալու պետությունը և այլն: Բայց հիմա ոչ մի կոնկրետ չափորոշիչներ չկան, որոնցով իրենք առաջնորդվեն ու ասեն՝ սա հաշվի առնելով, սա եղավ: Այսինքն՝ հիմնավորումներ, փաստարկներ չկան, և մեզ հայտնի են բազմաթիվ նմանատիպ անհիմն որոշումներ՝ սկսած լվացքի մեքենայի, հեռուստացույցների արտադրությունից, ջայլամի ֆերմաներից և կոկորդիլոսների բուծարանով վերջացրած»: Ի դեպ, նկատենք, որ մսամթերքի արտադրությունն ու ներմուծումը նիկոլական կառավարության տապալած ոլորտներից են: ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված, դեռ 2020 թվականից մսի, մասնավորապես՝ թռչնամսի ներմուծման մաքսատուրքերը Հայաստանում աստիճանաբար բարձրացվել են: Նպատակը տեղական արտադրողներին պաշտպանելն է, ներքին արտադրական աճը խթանելը: Բայց մսամթերքի արտադրությունն այս հարկային խստացման արդյունքում ամենեւին էլ չավելացավ: Հակառակը՝ նկատվեց երշիկեղենի արտադրության «գահավիժում»: 2025-ին այն նվազել էր 0.8%-ով (արտադրվել էր մոտ 15.6 հազար տոննա), 2026-ի հունվարին այն կրճատվել է գրեթե կիսով չափ (-44%): Սա խոսում է տեղական վերամշակողների լուրջ խնդիրների կամ հումքի թանկացման մասին։ Անասնագլխաքանակի 2025-ին արձանագրված նվազման միտումը շարունակվել է նաև 2026-ին, միսն ու մսամթերքը թանկացել են: Ըստ վիճկոմիտեի, եթե 2025-ին մսամթերքի գնաճը տատանվում էր 1-3%-ի սահմաններում, ապա այս տարեսկզբին այն հասավ 8.5%-ի։ Մի խոսքով, կառավարության գործելակերպը ոլորտում ո՛չ մսամթերքի տեղական արտադրողի վիճակը բարելավեց, ո՛չ էլ մսամթերք ներմուծողի»: |
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


