▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ձվերից պետք է ժամանակին ձվածեղ սարքել, որ չհասցնեն մեծանալ ու հավեր դառնալ

Տրամաբանության տրամաբանությունը

Տարիներ առաջ, արտասահմանում, ազգականներիցս մեկի տանը նստած էինք, խոսում էինք դեսից դենից, էդ թվում նաև՝ քաղաքականությունից: Ավելի ճիշտ՝ էնքան չէինք խոսում, որքան լռում էինք, որովհետև հիմնականում խոսում էր մի շատախոս, ներվային մարդ, որը դիմացիններին լսել չգիտեր /դա զգացվեց հենց սկզբից/ ու քիչ անց երեկոն արդեն հիշեցնում էր անհամ դասախոսություն: Պարզապես ընդհատելու համար նրա ինքնավստահ շաղակրատանք և գոնե որևէ այլ հնչունային գամմա լսելու համար՝ մի բան էլ ես ասեցի: Մարդն առանց իմ կողմը նայելու թափ տվեց ձեռքը,-
- Էտի ըտենց չի:
- Բայց հայրս ա ասել,- հակաճառեցի ես:
- Հետո ի՞նչ,- չշփոթվեց մադը,- Էտի կապ չունի:
- Այսինքն հայրս սուտ ա՞ խոսում...
- Բա իհարկե:
Էլ միտք չուներ շարունակելը, որովհետև արագ պարզ դարձավ /և ոչ միայն ինձ/, որ մարդը բացի շատախոս լինելուց նաև անտակտ ա ու հիմար:
Ես թողեցի և դուրս էկա՝ հիմարների հետ չեն վիճում, անիմաստ ա: Գնացի տանս կողմը ու ճամփին հիշում էի Սարոյանի հայտնի գործը, երբ ուսուցիչը աշակերտներին քարեր ա ցուցադրում և ասում, որ դրանք մի քանի հարյուր հազար տարեկան են, իսկ պատմվածքի հերոսը հակաճառում ա նրան, հարցնելով՝,-
- Ի՞նչ գիտեք...
Էդ աթեիստական մոտեցումն ինձ համար միշտ էղել ա անհասկանալի՝
- աստվածներին չենք տեսել՝ ուրեմն նրանք չկան
- հյուսիսային բևեռը չենք տեսել՝ չկա
- երկրի ընդերքն ընդհանրապես ոչ ոք չի տեսել՝ պարզ ա, որ գոյություն չունի
- ծնողներիս հարսանիքին ներկա չեմ էղել՝ էդ տեսակ բան չի էղել /լուսանկարները կեղծած են/
- արևի լույսը մեզ կարծեմ 8 րոպե ուշացումով ա հասնում՝ նշանակում ա արևն էլ չկա /չէ՞ որ ամեն պահի կարելի ա ենթադրել, որ հենց 8 րոպե առաջ հանգել ա/
ԵՎ ընդհանրապես, եթե նման մտածողություն ունեցող մարդն ասենք տնից-տեղից հեռու՝ կուրացավ, նշանակում ա պիտի դադարի որևէ բանի հավատալ, որովհետև ոչինչ չի տեսնում...
Ու քանի որ մեզնից ոչ մեկն իր պապի պապին չի տեսել /իսկ ես նույնիսկ պապերիս էլ չեմ տեսել/՝ նշանակում ա պիտի կասկածեմ հորս պատմածներին, քանի որ նա էլ իր հերթին շատ բան լսել ա իր հորից: Պիտի կասկածեմ մինչև էն պահը, երբ հայրս նոտարով հաստատված փաստաթուղթ կբերի առ այն, որ նման բան եղել ա /թեև հաստատող նոտարն էլ դա չպիտի հաստատի, որովհետև չի տեսել իր աչքով/:
Էս ցնդաբանությունը կասկածի տակ ա դնում ամենինչ ու առաջին հերթին՝ բանավոր ինֆորմացիա փոխանցելու կուլտուրան, մի բան, որի միջով անցել են բոլոր ազգերը:
Ես դեմ չեմ, որ յուրաքանչյուրը հավատա նրան, ինչին ուզում ա հավատալ, ես դեմ եմ, որ դրա հետ մեկտեղ դիմացինի հավատի ՙառարկան՚ քննության ենթարկվի:
Այլապես ստացվում ա, որ ձվերն ամեն անգամ հավին բան են սովորեցնում...
Կարծում եմ՝ նման ձվերից պետք է ժամանակին ձվածեղ սարքել, որ չհասցնեն մեծանալ ու հավեր դառնալ:
Բայց դա միայն իմ կարծիքն ա...

 

Քրիստ Մանարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more