▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալը տարիներ առաջ ծաղիկ էր վաճառում...

hraparak.am-ը գրում է. Հ2-ով Զառա Արամյանի «Համով զրույց» հաղորդումն էի նայում: Հաղորդման հյուրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն էր: Լուրջ հաղորդում էր՝ համեմված փիլիսոփայական տեսական խորը համեմունքներով, որը օրվա հացի խնդիր լուծող քաղաքացուն դժվար թե շատ հետաքրքրեր:

Բայց վերջում տեղակալը գործնական մի բան պատմեց, որը կարող է խիստ դաստիարակչական լինել առաջին հերթին իշխանավորների համար. «Սովետական շրջանում Վարդանը ընտանիքին օգնելու համար ծաղիկներ էր վաճառում: Ինքը դառնությամբ է հիշում այդ շրջանը՝ կապտած ձեռքեր…Ու իր պապին վրդովված ասում է՝ սա չի՞ մեզ ժառանգություն թողած ձեր երկիրը: Պապն իրեն վատ է զգում»:

Վարդանը չի ուզում, որ իրեն էլ նույն բանն ասեն: Բնական է, հիմա լավ է ապրում ու իր երեխան այդ հարցը չի տա:

Ընդհակառակը, կասի՝ պապ ջան ապրես, որ մեզ այսպիսի երկիր ես ժառանգություն թողել: Նույն բանը կասեն մեր բոլոր պաշտոնյաների երեխաները, իշխանական դասի սերունդը:

… Բայց դա հի՞մք է, որ Վարդան Արամյանը կամ որևէ պաշտոնյա իրեն լավ զգա, չգիտեմ, երբ բազում մարդիկ առավոտից իրիկուն կապտած ձեռքերով անգամ չեն կարողանում իրենց օրվա հացը վաստակել…

Հեղինակ` Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more