Ամերիկացի գիտնականները պարզել են, թե զոհ ընտրելիս ինչն է ավելի շատ գրավում մոծակներին։ Հետազոտության տվյալներով՝ մոծակները զոհին գտնում են՝ հետևելով մարդու ու կենդանիների կողմից արտաշնչելիս ածխաթթու գազի արձակմանը։ Ընդ որում՝ մոծակն ունակ է զգալ CO2-ի հոտը մինչև 50 մետր հեռավորությունից։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ամերիկացի դոկտոր Ջո Կոնլոնը հայտարարել է, որ որքան չափերով մեծ է մարդը, այնքան շատ է նա արտաշնչում ածխաթթու գազ։ Նա հավելել է, որ հենց դրա համար էլ մոծակներին ավելի շատ գրավում են հղի կանայք, որոնք շնչում են պտղի հետ միասին։ Գիտնականները պարզել են, որ առավել մոտ հեռավորության վրա մոծակն իր զոհին նույնականացնում է վիզուալ, իսկ մոտ թռչելով՝ կողմնորոշվում է զոհի արձակած ջերմությամբ։