crossnews.am-ը թարգմանաբար ներկայացրել է «Մինյոններ. դեղին վնասատուները խախտում են երեխաների հոգեբանությունը» նյութը։
2010 թվականի ամառային արձակուրդներին էկրան բարձրացավ «Гадкий я» (Զզվելի ես) մուլտֆիլմը:
Այն փոքրիկ հեռուստադիտողներին պատմում էր մի չարագործի մասին, ով ստիպված է լինում ժամանակավորապես դառանալ խորթ հայր, ինչի հետևանքով նա փոխվում է և դառնում բարի:
Այդուհանդերձ, ֆիլմի հիմնական գաղափարը կայանում է գլխավոր չարագործի օգնականների` մինյոնների (անգլերենից թարմանված՝ ծառա) կերպարների մեջ:
Միլիոնավոր փոքրիկ դեղին մարդուկներ, ովքեր խոսում են անհասկանալի լեզվով և բավականին տարօրինակ վարք դրսևորում, անմիջապես գրավում են հեռուստադիտողներին: Արդյունքում նկարահանվում է մուլտֆիլմի շարունակությունը, մինյոնները դառնում են ապրանքանիշ, և ֆիլմի հաջորդ հատվածը նվիրվում է հենց նրանց:
Թվում է, թե ոչ մի վտանգավոր բան չկա փոքրիկ զվարճալի մարդուկների մեջ: Բայց եթե մի քիչ խորն ուսումնասիրենք «Մինյոն» ապրանքանիշը և պատմությունը, կտեսնենք որոշակի ակնարկներ ու գաղափարներ:
Ովքե՞ր են մինյոնները
Եթե մուլտֆիլմի առաջին հատվածում անհասկանալի էր, թե ովքեր են մինյոնները, որտեղից են հայտնվել, ապա նոր նկարահանված մասը տալիս է այդ հարցի պատասխանը: Ըստ լեգենդի՝ մինյոնները գոյություն են ունեցել անհիշելի ժամանակներից՝ սկսած, ամենաքիչը, դինոզավրերի դարաշրջանից : Քանի որ մուլտֆիլմի գլխավոր երեք մինյոնները մասնակցել են նաև 17-րդ դարի իրադարձություններին, հասկանալի է դառնում, որ նրանք անմահ են:
Դրա հետ մեկտեղ նրանք ապրում են հանուն մեկ նպատակի՝ ծառայել չարագործներին: Առանց չարագործներին ծառայելու՝ մինյոնները հայտնվում են դեպրեսիայի մեջ:
Նրանք գտնում են ամենաչարին և իրենց հանձնում են նրա ղեկավարությանը՝ ծառայելով հավատարմորեն, մինչև այդ չարագործի մահը, իսկ այնուհետև նրանք փնտրում են նոր չարագործի: Նրանց չի կարելի ազգ անվանել, քանի որ չունեն երեխաներ, ծերեր կամ կանայք:
Թրեյլերում գլխավոր հերոսները ներկայանում են մեկ տղամարդու, մեկ կնոջ կերպարով և մտածված ծառայում են չարին: Բայց ամենավատն այն է, որ նրանք ներկայացված են որպես դրական, ուրախ ու զվարթ կերպարներ, որոնցից երեխաներն անպայման կցանկանան օրինակ վերցնել:
Եվս մեկ փաստ. մինյոնը, ինչպես արդեն նշվել է, առաջացել է ծառա բառից, և նրա բացարձակ հնազանդությունը չարագործին, ով մեկ արտադրում է սպանության զենքեր, մեկ՝պաղպաղակ, միայն հաստատում է այդ անվանումը:
Նրանք ծառաներ են, որոնք ստեղծված են ծառայելու համար, նրանք կրում են աշխատանքային համազգեստ, չեն քննարկում հրամանները և միայն երեկոյան կարող են զբաղվել իրենց գործերով, որոնք են՝ կռիվներ, չար կատակներ, մեկը մյուսին ծաղրել:
Արդյոք սա հասարակության այն տիպիկ ներկայացուցչի կերպարը չէ՞, որն ակտիվորեն մեզ է տալիս ժամանակակից մասսայական մշակույթը՝ վերցնելով այն Արևմուտքից: Միատեսակ արարածներ՝ առանց սեփական կարծիքի, առանց կյանքի նպատակի և առանց որևէ բարոյական որակների` միայն ծառայելու ցանկությամբ:
Ի՞նչ սեռի են պատկանում մինյոնները
Մուլտֆիլմի հեղինակները բացահայտ ցույց են տալիս, որ մինյոնները երկսեռ են, և ցանկացած պահի նրանք կարող են լինել և՛ աղջիկ, և՛ տղա՝ ըստ իրենց ցանկության:
Հիշեցնենք, որ նման մուլտֆիլմերի հիմնական թիրախային լսարանը երեխաներն են, և հենց նրանց մտածելակերպի մեջ նման կերպարների միջոցով դրվում է ոչ միայն հանդուրժողականության մասին մտքեր այլասերվածության վերաբերյալ, այլև համոզում է, որ սեռը փոխելը նորմալ երևույթ է:
Մինյոնների պահելաձևը
Չնայած այն բանին, որ մինյոնները ծանոթ են գրեթե հազար տարի, նրանց հարաբերությունները չի կարելի անվանել ընկերական: Նրանք անընդհատ վիճում են, ծաղրում են միմյանց, ծիծաղում են իրենց ընկերոջ յուրաքանչյուր անհաջողության վրա:
Ինչպե՞ս կդրսևորի իրեն երեխան նման տեսարաններ դիտելուց հետո…
Այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են պատիվ, խիղճ կամ արժանապատվություն, անծանոթ են նրանց:
«Մինյոն» ապրանքանիշն իր մեջ ներառում է բարի և չարի հասկացությունների աղավաղում. մինյոնները չարագործներ են և օգնում են չարագործներին. սրանում է կայանում նրանց անմահ գոյության նպատակը: Այդուհանդերձ, նրանք ներկայացված են հաճելի ու զվարթ, անում են ինչպես բարի, այնպես էլ չար գործեր, դրանով իսկ փոքրիկ դիտորդների երևակայության մեջ ստեղծելով, թե ինչն է «լավ», ինչը՝ «վատ»:
Այլասերության քարոզչություն. մինյոնները կարող են լինել և՛ աղջիկ, և՛ տղա՝ ըստ իրենց ցանկության և տրամադրության:
Անմիտ հնազանդության դաստիարակում. մինյոններն իրենք ծառաներ են, որոնց համար միևնույն է, թե ում կծառայեն, թե ով կլինի իրենց հաջորդ չարամիտ տերը: Ստացվում է, որ ամբողջ աշխարհով տարածված երեխաների սիրելի կերպարների բրենդը զվարճալի ծառան է՝ առանց որևէ բարոյական կողմորոշումների:
Չնչին նպատակների համար մրցակցության դաստիարակություն. մինյոնները շատ կռվարար են և պարծենկոտ, նրանք կռվում են միմյանց հետ հենց այնպես, որպեսզի գլուխ գովեն իրենց տիրոջ առջև կամ՝ պարզապես հաճույքի համար:
Գռեհկության քարոզչություն. մինյոնները չափազանց անբարոյական կերպարներ են: Ֆիլմի կադրերում նրանք ակնարկում են այնպիսի բաներ, որոնք չեն ներառվում 6+ չափանիշում:
Աղբյուրը՝ crossnews.am և whatisgood.ru