Արշակ Հարությունյանի պատմությունը
1895 թ., Հազրո
Վազգեն Շահինյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Ընտանիքից միայն ինքն է փրկվել, բայց իր երեք քրոջից երկուսը, ամենայն հավանականությամբ, բռնի իսլամացվել են, քանի որ տարիներ անց նրանցից մեկը կապի է դուրս եկել, բայց խնդրել իրեն չփնտրել կյանքը չվտանգելու համար:
«Իմ պապ Արշակը մեծ գերդաստանի կրտերն էր: Ապրում էին Դիարբեքիր գավառի (որոշ աղբյուրներում՝ Սասնո գավառի) Հազրո գյուղաքաղաքում, զբաղվում էին առևտրով, ունեին երկհարկանի տուն: 1915 -ի Մեծ եղեռնի ժամանակ քչերը փրկվեցին, քաղաքն ամբողջովին հայաթափվեց:
Ընտանիքից միայն ինքն է փրկվել, բայց իր երեք քրոջից երկուսը, ամենայն հավանականությամբ, բռնի իսլամացվել են, քանի որ տարիներ անց նրանցից մեկն իմաց տվեց իր մասին, բայց խնդրեց իրեն չփնտրեն կյանքը չվտանգելու համար:Այնուհետև պապս փախչելով հասել է Կովկաս, որոշ տեղերում մասնակցել հայկական ուժերի զինված դիմադրությանը: Ի վերջո հաստատվել է Արևելյան Հայաստանի Աշտարակի շրջանի Ուջան գյուղում՝ իր շուրջը համախմբելով այն համագյուղացիներին, ովքեր փրկվել են: Ամուսնացել է Վանի ջարդերից մազապուրծ եղած Աղավնիի հետ»: