▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկահասակները Հայաստանի հիմնը երգելով Բաղրամյան պողոտայում ակցիա են արել

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա, որտեղ շարունակվում է էլեկտրէներգիայի թանկացման դեմ նստացույցը, մանկապարտեզներից մեկի սաներն էին եկել, ովքեր Հայաստանի հիմնը երգելով շրջում էին պողոտայում:

Փոքրիկներին ուղեկցում էին մի քանի մեծահասակ, որոնց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց, որպեսզի երեխաներին հեռացնեն պողոտայից, քանի որ ստեղծված իրավիճակում մանկահասակների՝ այնտեղ գտնվելը նպատակահարմար չէ:

Երեխաները շարք կազմած երգելով հեռացան: Նստացույցի մասնակիցները մանկահասակների «ակցիան» ծափահարություններով ընդունեցին:

Լուսանկարը՝ Aravot.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more