***
Կադրեր Կարեն Սիմոնյանի բնակարանում իրականացվող խուզարկությունից
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվում «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,- հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է, ցուցակի հերթական 20-րդ համարն է։
Հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։
***
|
«2,5 ժամ տևեց ընդհանուր օպերացիան: Փնտրում էին զենք-զինամթերք, չիպեր, թղթեր, փաստաթղթեր»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր բնակարանի այսօրվա խուզարկությանը: «Ընդամենը հայտնաբերեցին մեկ նոթատետր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում: Հավաքեցին բոլոր հեռախոսները, նաև՝ երեխաների»,-նշել է նա: |


