«Եթե ՀՀ նախագահը կարծում է, որ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, ուրմեն անհրաժեշտ են: Մեր վերաբերմունքը սիրողական կլինի»,-ասում է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ Սահմանարդության փոփոխությունը ժամանակի հրամայականն է համարում.
«Ես դրանից չեմ սարսափում, այլ անազնվությունից: Եթե ընդդիմադիրնեն ասում են, որ նախագահը ցանկանում է վերարտադրվել, ապա իրենք էլ են ցանկանում: Ժողովրդին խնդրում եմ՝ գոնե մեկ անգամ լսել մտավորականներին: Գնացեք և ընտրեք ձեր խղճով»,-նկատեց քանդակագործը:
Ռազմիկ Դավոյանին մտահոգում է դատական մարմինների անկախությունը. «Պատկերացրեք, եթե այդպես լինի, մի կաշի քերթելու փոխարեն 10-ը կքերթեն: Ի՞նչ իմանաս՝ որքա՞ն է նրանց խղճի ախորժակը: Առանց վերահսկողության անհնար է»:
Անի Կարապետյան