«Սիրելի Թոմ: Այսօր առավոտյան մենք ստացանք քո նամակը: Ես կպատասխանեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին, իսկ Էլեյնը, իհարկե, կգրի քեզ իր կարծիքը: Առաջին հերթին, եթե դու սիրահարվել ես, դա լավ է, դա ամենալավագույնն է, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Թույլ մի՛ տուր ոչ մեկին, որ մանր կամ աննշան դարձնեն այդ զգացմունքը:
Երկրորդ. գոյություն ունեն սիրո մի քանի տեսակներ: Դրանցից մեկը եսասիրական, դաժան, ագահ զգացմունքն է, որը օգտագործում է սերը, որպեսզի ընդգծի սեփական կարեւորությունը: Դա սիրո այլանդակ եւ վնասակար տեսակն է: Սիրո մյուս տեսակը օգնում է բացել քո մեջ ամենայն լավագույնը՝ բարություն, ուշադրություն, հարգանք. հարգանք ոչ թե շարժուձեւի եւ վարքագծի առումով, այլ մի այնպիսի հարգանք, որը շատ ավելի կարեւոր է՝ ընդունել մյուս մարդուն որպես եզակի եւ արժեքավոր մի երեւույթ: Սիրո առաջին տեսակը քեզ կարող է դարձնել հիվանդ, մանր եւ թույլ, իսկ երկրորդը կարող է ազատագրել քո մեջ գտնվող ուժը, առնականությունը, բարությունը եւ նույնիսկ իմաստությունը, որի գոյության մասին՝ քո ներսում, դու նույնիսկ չգիտեիր էլ:
Դու ասում ես, որ դա պղպջակային սեր չէ: Եթե քո զգացմունքները այդքան խորն են, դա, իհարկե, պղպջակային սեր չէ:
Սակայն ես չեմ կարծում, թե դու ինձ հարցնում ես այն մասին, թե ինչ ես զգում դու: Դու ինքդ էլ գիտես դա ավելի լավ, քան ուրիշ որեւէ մեկը: Դու ցանկանում ես, որպեսզի ես օգնեմ քեզ հասկանալու՝ ի՞նչ անել դրա հետ... եւ ահա թե ինչ կարող եմ ասել ես քեզ: Երանություն զգալ, ուրախություն եւ երախտագիտություն:
Քո սիրո առարկան եւ ամենալավն է եւ ամենագեղեցիկը: Ջանք թափիր արժանի լինել նրան: Եթե ինչ-որ մեկին սիրում ես, ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ ասես այդ մասին իրեն: Միայն թե դու պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են եւ երբեմն հարկավոր է հաշվի նստել դրա հետ:
Աղջիկները գիտեն կամ զգում են այն, թե ինչ ես զգում իրենց հանդեպ, սակայն սովորաբար ցանկանում են լսել դա քեզնից:
Պատահում է, որ քո զգացմունքները այս կամ այն պատճառով անպատասխան են մնում, սակայն դրանից նրանք պակաս արժեքավոր եւ լավը չեն դառնում:
Եւ վերջապես, ես հասկանում եմ, թե ինչ ես զգում դու, որովհետեւ ես ինքս էլ եմ սիրում եւ ուրախ եմ, որ դու սիրում ես:
Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզենի հետ, մենք հաճույքով կընդունենք նրան: Էլեյնը կհոգա այդ մասին, դա նրա ոլորտն է: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին, եւ հնարավոր է ավելի լավ օգնի քեզ, ես:
Եւ մի անհանգստացիր կորուստների համար: Եթե դա ճիշտ է, դա տեղի է ունենում: Գլխավորը՝ չշտապել: Ոչ մի լավ բան չի անհետանում»:
«Սիրելի Թոմ: Այսօր առավոտյան մենք ստացանք քո նամակը: Ես կպատասխանեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին, իսկ Էլեյնը, իհարկե, կգրի քեզ իր կարծիքը: Առաջին հերթին, եթե դու սիրահարվել ես, դա լավ է, դա ամենալավագույնն է, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Թույլ մի՛ տուր ոչ մեկին, որ մանր կամ աննշան դարձնեն այդ զգացմունքը:
Երկրորդ. գոյություն ունեն սիրո մի քանի տեսակներ: Դրանցից մեկը եսասիրական, դաժան, ագահ զգացմունքն է, որը օգտագործում է սերը, որպեսզի ընդգծի սեփական կարեւորությունը: Դա սիրո այլանդակ եւ վնասակար տեսակն է: Սիրո մյուս տեսակը օգնում է բացել քո մեջ ամենայն լավագույնը՝ բարություն, ուշադրություն, հարգանք. հարգանք ոչ թե շարժուձեւի եւ վարքագծի առումով, այլ մի այնպիսի հարգանք, որը շատ ավելի կարեւոր է՝ ընդունել մյուս մարդուն որպես եզակի եւ արժեքավոր մի երեւույթ: Սիրո առաջին տեսակը քեզ կարող է դարձնել հիվանդ, մանր եւ թույլ, իսկ երկրորդը կարող է ազատագրել քո մեջ գտնվող ուժը, առնականությունը, բարությունը եւ նույնիսկ իմաստությունը, որի գոյության մասին՝ քո ներսում, դու նույնիսկ չգիտեիր էլ: Դու ասում ես, որ դա պղպջակային սեր չէ: Եթե քո զգացմունքները այդքան խորն են, դա, իհարկե, պղպջակային սեր չէ:
Սակայն ես չեմ կարծում, թե դու ինձ հարցնում ես այն մասին, թե ինչ ես զգում դու: Դու ինքդ էլ գիտես դա ավելի լավ, քան ուրիշ որեւէ մեկը: Դու ցանկանում ես, որպեսզի ես օգնեմ քեզ հասկանալու՝ ի՞նչ անել դրա հետ... եւ ահա թե ինչ կարող եմ ասել ես քեզ: Երանություն զգալ, ուրախություն եւ երախտագիտություն:
Քո սիրո առարկան եւ ամենալավն է եւ ամենագեղեցիկը: Ջանք թափիր արժանի լինել նրան: Եթե ինչ-որ մեկին սիրում ես, ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ ասես այդ մասին իրեն: Միայն թե դու պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են եւ երբեմն հարկավոր է հաշվի նստել դրա հետ:
Աղջիկները գիտեն կամ զգում են այն, թե ինչ ես զգում իրենց հանդեպ, սակայն սովորաբար ցանկանում են լսել դա քեզնից: Պատահում է, որ քո զգացմունքները այս կամ այն պատճառով անպատասխան են մնում, սակայն դրանից նրանք պակաս արժեքավոր եւ լավը չեն դառնում: Եւ վերջապես, ես հասկանում եմ, թե ինչ ես զգում դու, որովհետեւ ես ինքս էլ եմ սիրում եւ ուրախ եմ, որ դու սիրում ես: Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզենի հետ, մենք հաճույքով կընդունենք նրան: Էլեյնը կհոգա այդ մասին, դա նրա ոլորտն է: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին, եւ հնարավոր է ավելի լավ օգնի քեզ, ես:
Եւ մի անհանգստացիր կորուստների համար: Եթե դա ճիշտ է, դա տեղի է ունենում: Գլխավորը՝ չշտապել: Ոչ մի լավ բան չի անհետանում»:
Համլետ Կիրակոսյան