▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակակից պոեզիա. Թամար Պոյաճեանը փորձում է գրե՞լ, թե հրե՞լ

Բոլորովին վերջերս հայ ընթերցողների սեղանին դրվեց ևս մեկ բանաստեղծական ժողովածու, եթե իհարկե կարելի է այն անվանել այդպես:

Հեղինակը Թամար Պոյաճեանն է, վերնագիրը` «Ինչ որ է ան է»:

Անհայտ տպաքանակով 60 էջանոց այդ եղելությունը թերթելիս միակ միտքը, որ կարող է առաջանալ թե շարքային ընթերցողի, և թե՛ առավել ևս գրականությանը քիչ թե՛ շատ առնչություն ունեցող մասնագետների մտքում` ափսոսանքն է դեպի այն փայտանյութը, որից ստացել են այդ թուղթը: Իսկ ամենազարմանալին այն է, որ հեղինակը իր խորին շնորհակալությունն է հայտնում գրքի հենց առաջին էջում մի շարք մարդկանց` գրականագետների, գրողների, որոնցից շատերին հայ ընթերցասերները (ու ոչ միայն հայ), ճանաչում են որպես հայտնի գրականագետներ:

Մասնավորապես խոսքը Աննա Դավթյանի, Վահրամ Դանիելյանի, Լիլիթ Քեշիշյանի, Մերի Համբարձումյանին և այլոց մասին է: Հարց է առաջանում, մի՞թե վերոնշյալ մասնագետները, որոնց փորձի ու մտավոր կարողությունների նկատմամբ ոչ մի տարակուսանք չունենք, իրենց սատարով և երաշխավորությամբ հրատարակված գիրքը որպես ժամանակակից բանաստեղծության լավագույն նմուշ կդնեի՞ն իրենց երեխաների սեղաններին:

60 էջանոց գրքի առաջին 10 էջերը աբսուրդային նշանների և մերկ տառերի հավաքածու է: Ինքնահաստատման և ինքնահաղթահարման բնական փուլում գտնվող բանաստեղծուհին ` որպես նոր ժամանակների պոեզիա առաջամարտիկ, հպարտությամբ ընթերցողներին է հրամցնում անիմաստ բառակույտեր, որոնք գեղարվեստական արժեք չեն կարող ունենալ ոչ մի կտրվածքով:

Մեթոդի մասին խոսելը այս դեպքում անգամ ծիծաղելի է: Գրքի տակ իրենց ստորագրությունները դրած մարդկանցից գոնե համարձակ մեկը թող փորձի մեկնաբանել այդ գրքի թեկուզ մի գործ, անհնար է…

Ինչպե՞ս կարելի է իմաստ գտնել ուղիղ 3 էջ առանց դադարի ԼԱԼԱԼԱԼԱ տառախմբին

:Չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել հեղինակը, բայց գրականությունը մանկապարտեզի ավարտական ելույթ չէ, և ԼԱԼԱԼԱ-ներով գրականություն չեն ստեղծում (թող մեզ ներեն մանկապարտեզի ավարտական ելույթի մասնակիցները):

Ակհայտ է, որ գարնան հետ, հեղինակը, ուշադրության ու հնարավոր է նաև սիրո պակաս ունի, իսկ մտայնությունը դեպի նորարարությունը, հայտնի դառնալը նրան այս պարագայում մղել են դեպի անփույթ խծբծանքի:

Ինչպե՞ս կարելի է ամբողջ մի էջի վրա առանց դադարի գրել ՔԱՄԻՔԱՄԻՔԱՄԻ ու փորձել դա հրամցնել ընթերցողներին:

Ստորև նույնությամբ տեղադրում ենք բանաստեղծություն կոչվածներից մեկը.

Ստորև նույնությամբ տեղադրում ենք բանաստեղծություն կոչվածներից մեկը.

Ընթերցասէր բադիկները կը զուարճաբանեն ու ականջ կը կախեն…

Կամ`

ՈՉԻՆՉ

ՈՉԸ ԻՆՉ Է ՈՃԸ…

 

Հովհաննես Եսայան

«Գրական-երիտասարդական ակումբ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more