Երեկ թարգմանեցի Կենձաբուրո Օէի հոդվածներից մեկը, որը պատահաբար հանդիպեց: Հրաշալի լրագրող: Օէն ակտիվորեն սկսեց աշխատել Հիրոսիմայի և Նագասակիի դեպքերի ընթացքում: Հոդվածը ինձ մտածելու տեղիք տվեց, քանզի Օէն հետաքրքիր ու ոչ սովորական տեսություն է առաջ քաշում, տեսություն, որը արդիական է հնչում:
H E R O I C
/Հերոսություն/
Կենձաբուրո Օէ
1973
Մեզանից ամեն մեկն էլ ինչ-որ բան անելիս աչքի տակ ունենում է հերոսանալու ակնկալիքը...
Մեր օրերում դժվար է խոսել հերոսության մասին: Պատերազմի ժամանակ երիտասարդը պետք է ընտրեր` տղամարդկություն թե ստորություն: Կռվից կարող էին դուրս գալ և հերոս և դավաճան: Հանգամանքներն էին ստիպում կատարել ընտրություն:
Հիմա երիտասարդ ճապոնացին հնարավորություն չունի պարզելու` ով է ինքը: Որևէ մեկը չգիտե, և չի էլ կարող իմանալ, հերոս է, թե վախկոտ իր ընկերը, ավելին` հերոս է, թե վախկոտ ինքը: Հնարավոր է լեռնային տուրիստը //альпинист// վտանգելով իր կյանքը, ծանր բեռն ուսերին, բարձրանում է ձնապատ լեռները, այն բանի համար, որ ստուգի` իր հոգում հերոսության ծիլեր կա՞ն:
Պտերազմի ժամանակ հերոսությունը դրսևորելու առիթները բազմաթիվ են: Ամենուր ու բոլորի համար: Նախքան պատերազմի ավարտը ամեն օր գյուղ էին վերադառնում զոհյալ “հերոսների հոգիները”: Ի պատիվ նրանց` ծնկի գալով երգում էին` “Դուրս գաս ծով` դիակներ են ալիքներին...”
Հիշում եմ, բանակ զորակոչվեց մեր գյուղի հյուսնը` չար ու վատ արարքների համար գյուղացիները նրան չէին սիրում: Այնտեղ նա մեռավ ինչ-որ հիվանդությունից: “Հերոսի” փոշին հայրենիք ուղարկեցին: Ճառից հետո ավագները ի փառս զոհված հյուսնի, որը կենդանության օրոք ամբողջ գյուղով մեկ վազում էր ուսուցչուհու ետևից, մի գիշեր էլ ներխուժել էր ուրիշի տուն, դստերն արթնացնելու փոխարեն` մտել էր նրա հոր ննջարան ու արթնացրել հորը, հիմա ներկայացվում է հերոսի շքանշանի: Մեր` աշակերտներիս համար, սա աբսուրդ էր, զարմանք:
Եթե չլիներ պատերազմը, նա կյանքն ապրելու էր այդպես խղճուկ` չանելով և ոչ մի հերոսություն: Կարելի է ասել և հակառակը` կռվում հերոսության ունակ տղաները` միշտ չէ, որ իրենց դրսևորում են խաղաղ պայմաններում:
Բայց ահա ավարտվեց պատերազմը: Զինվորները վերադառնում էին տուն: Նրանք դառնում էին այն, ինչ եղել էին մինչ պատերազմը` դարբին, հյուսն, վարորդ: Նրանց տեսքը մեր մեջ անելանելիության զգացում էր առաջացնում: Իսկ շքանշանի մեջ նրանք գտնում էին մխիթարանք: Յուրաքանչյուրը մի հերոսական պատմություն էր ձոնում ինքն իրեն ու սկսում պատմել գյուղում: Ծանոթներիցս մեկը ծառայությունից վերադառնալով` փոստատար էր աշխատում: Փոխանակ իր գործն աներ, իր շուրջն էր հավաքում երեխաներին ու պատերազմական արկածների իր տարբերակն էր պատմում. “Օգոստոսի տասնհինգի լուսաբացին հազիվ էր աչքս կպել հանկարծ` “Անհապաղ բոլորդ ափ...” Բայց նա մենակ չէր իր հերոսապատումներով: Գյուղ վերադարձած ամեն զիվոր, արկածախդիր մի հերոս էր...
Հիմա հերոս դառնալը դժվար է: Բայց ո՞վ չի ձգտում հերոսության: Սրա վրա է հենվում Նաբուսուկէ Կիսին “Ինքնապաշտպանական ուժ” Ակադեմիայի ճառերը կարդալիս:
Մեզանից ամեն մեկն էլ ինչ-որ բան անելիս աչքի տակ ունենում է հերոսանալու ակնկալիքը...