***
«Հիմա պատերազմ է ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ, ի՞նչ վատ բան կա այստեղ». Վլադիմիր Պուտինն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան լուրջ բանակցությունների է տրամադրված։
Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը, ասել Է ՌԴ նախագահը։
Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միջնորդական ջանքեր են գործադրում Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ ԱՄՆ նոր վարչակազմին:
***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի մասին անոնսավորվել էր վերջին մի քանի ժամերին: Հայտարարությունը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը: Պուտինը, իրեն բնորոշ ոճով, դարձյալ ցուցաբերեց նախաձեռնողականություն՝ գնդակը գլորելով Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ: Ինքնին հասկանալի էր, որ Մոսկվան չէր կարող համաձայնել 30-օրյա հրադադար հաստատելու Կիևի առաջարկին, որը խրախուսվում էր նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում: Այդ հրադադարը, որը չուներ հակամարտության կարգավորման բաղադրիչ, ընդամենը որոշակի «թթվածին» էր ապահովելու Ուկրաինայի հյուծված զինված ուժերի համար: Մոսկվան առաջարկում է հակամարտության համապարփակ լուծում, կոնֆլիկտը ծնող պատճառների վերացում: Պուտինն առաջարկում է Կիևին՝ առանց միջնորդների և առանց նախապայմանների, մայիսի 15-ին բանակցել Ստամբուլում կամ վերականգնել ստամբուլյան Իհարկե, 2022-ին այդ բանակցությունները Կիևի համար ավելի նպաստավոր էին, քան կլինեն այսօր, հապաղելու դեպքում՝ Ուկրաինայի բանակցային դիրքերն ավելի խոցելի կլինեն վաղը»։ |
***
Մայիսի 11-ին՝ կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների առաջարկը՝ հայտարարելու նոր 30-օրյա հրադադարի մասին։ Նա մեղադրեց Կիևին Մոսկվայի կողմից հայտարարված նախորդ հրադադարները խախտելու մեջ։ Պուտինն առաջարկեց, ի թիվս այլ հարցերի, քննարկել հրադադարի հարցը Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք, նրա խոսքով, կարող են տեղի ունենալ արդեն մայիսի 15-ին Ստամբուլում։ Նրա խոսքով՝ մայիսի 11-ին, կիրակի օրը, նա նախատեսում է այս նախաձեռնությունը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նա նաև միջնորդ էր Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականին։ «Հնարավոր է, որ բանակցությունների ընթացքում հնարավոր լինի համաձայնության գալ նոր զինադադարի, նոր հրադադարի շուրջ», - ասաց Պուտինը՝ հավելելով, որ այժմ «գնդակը Ուկրաինայի դաշտում է»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը կրկնեց այն, ինչ նախկինում բազմիցս ասել էր. «Մենք հանձնառու ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցություններ վարելուն, որոնց նպատակը հակամարտության արմատական պատճառները վերացնելն է»։ Նա նաև հիշեցրեց, որ Մոսկվայի կարծիքով, հրադադարը պետք է բացառի նաև Կիևի վերազինման, զինվորականների վերապատրաստման և այլնի հնարավորությունը։ Նա առաջին անգամ նման պայմաններ հրապարակեց դեռևս մարտ ամսին, երբ առաջին անգամ մեկնաբանեց Մոսկվայի վերաբերմունքը հնարավոր հրադադարի նկատմամբ։ «Մենք կողմ ենք դրան, բայց կան նրբերանգներ», - այն ժամանակ ասել էր Ռուսաստանի նախագահը, անդրադառնալով հենց այն պայմաններին, որոնց դեպքում Մոսկվան պատրաստ է դադարեցնել կրակը։ Կիևի առաջարկը՝ մայիսի 12-ից լիակատար և անվերապահ հրադադար հայտարարելու մասին, հնչեցվել է մեկ օր առաջ՝ Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի առաջնորդների համատեղ կոչից հետո, երբ նրանք հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով աջակցել է Մոսկվայից «լիակատար և անվերապահ հրադադար» հայտարարելու պահանջի ընդհանուր որոշմանը։ Պուտինի ելույթը սկսվել էր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին և տևել էր մոտ 20 րոպե։ Կարճ ժամանակ անց ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնեցին Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերի թռիչքների վերսկսման մասին։ ***
|