▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվեց Երևանում աշուղ Երազին մահվան ելքով վրաերթ կատարած վարորդն ու նրա մեքենան. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկաության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի ՀԱԹ Բ-3 թաղամասի Անդրանիկի փողոցի 109 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Մեխակ Միրզոյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 4-ին Երևանում Բաբաջանյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել էր Ծովակալ Իսակովի 44/3 շենքի բնակչուհի, 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը, ով ավելի շատ հայտնի էր որպես աշուղ Երազ:

Վրաերթից հետո Մ. Միրզոյանը վրաերթի ենթարկվածին թողել էր անօգնական և դիմել փախուստի:

Ոստիկաններն ու քննիչները նրան պատկանող ավտոտնակում հայտնաբերել են Opel Vectra մակնիշի 34 NQ 513 համարանիշի ավտոմեքենան, որի թափքը վնասված էր:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more