Էս ընթացքում շատ եմ կարդացել. «Հայկական հարսանիք լողավազանում», «Հայկական հարսանիք բառում», «Հայկական հարսանիք եսիմ որտեղ», «Հայկական հարսանիք 3 հոգով» ու սենց բաներ...
Հարգելիներս մի գրեք «հայկական» բառը, ուղղակի գրեք «հարսանիք», որովհետև հայկական հարսանիքը հայկական հարսանիքա մնում ու հայկական հարսանիքը պիտի լինի ռեստորանում, հայկական երաժշտության տակ, հարսին պիտի տնից հանեն, հարսի պար պիտի լինի, հարսի շոր պիտի լինի, պիտի ավանդական մինիմում 100 հոգանոց հյուրեր լինեն, պիտի լինի զուռնա դհոլ, պիտի հայկական հարսանիքի ուտելիքը լինի 3 անգամյա սնունդով, հայկական Թաթա, Հայկական տաշի տուշի, հայկական նվերներ տալով, քավորի երգ, քավորի նվերներ հանձնում ու լիքը նենց բաներ, որոնք բնորոշ են հայկական հարսնաիքին...
Թե չէ հիմա սաղդ եվրոպացի դառաք ու հարսանիք եք անում մենակ գինի խմելով, կամ էլ 10 հոգով հավաքվում եք հարսին ինչ որ կարճոտ սպիտակ շոր եք հագցնում ու անունը դնում եք «հայկական հարսանիք»... ավելի լավա հարսանիք չանեք տնաշեններ, բա հարսանիքի ժամանակ ավտոններով պիբբբբբիիիիբբ չանեեեք՞ բա հարևանները դուս չգան պատուհաններից տեսնեն հարսը ովա՞ բա զուռնա դհոլը չլինի՞ բաաա էն անզուգական հայկական տաաաաաաաաաշիիին՞՞՞
Այ էտա հայկական հարսանիք, թե չէ ձեր ասածը ուղղակի հարսանիք է...
Մի հատ բելառուսցի ընկեր ունեի, ասում էր՝ ձեր հարսանիքները էնքան մեծ ու ճոխ են անում, որ ես երազում եմ գոնե մի անգամ ներկա գտնվեմ...
Էնպես որ հայկական հարսանիքը մնում է հայկական հարսանիք, ու ոչ մի նորույթ չի կարա անվանվի հայկական հարսանիք...
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ