▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Հարավային Սուդանում կործանված ռուսականբեռնատար ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում եւ պատկանել է հայկական կազմակերպության: Սակայն,  ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն արդեն հերքել է, որ վթարված ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում: 

Քիչ առաջ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ»։

Նոյեմբերի 4­-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում Է Հարավային Սուդանի գործերով, հավաստել Է AN-­12­ի կործանման փաստը, հավելելով, որ զբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: 

Ականատեսները վկայությամբ 40­-ից ավելի մարմիններ կան փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more