▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը չի հավատում Սուրիկ Խաչատրյանին. yerkir.am

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի պահվածքին, նշեց. «Խոսքը ո՞ր պահվածքի մասին է` մարտադաշտո՞ւմ, թե՞  ԱԺ-ում»:   Երբ լրագրողները պարզաբանեցին` խոսքը Զարուհի Փոստանջյանի և Սեյրան Սարոյանի միջև վիճաբանության մասին է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբեմն-երբեմն մարդիկ հայտարություններ են անում և մտածում, որ դա բացարձակ ճշմարտություն է, և կրքեր են հասունանում: Բնական է` ինձ համար շատ ցանկալի կլինի, որ վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն այնպիսին են, որ անկանխատեսելի են, թե ինչպիսի ուղղվածության կլինեն»:   Հարցին, թե հիմնավորված չե՞ն, արդյոք, Զարուհի Փոստանջյանի ասածները, Սահակյանը պատասխանեց. «Եթե հիմնավորված լինի, դրա համար համապատասխան մարմիններ կան: Զարուհի Փոստանջյանը նորից իր հայտարարության տեքստը շրջանառության մեջ դրեց, որը նախորդ անգամ պարզաբանվել է, որ էթիկայի նորմերից դուրս է, այսինքն` պատգամավորին թվում է, որ կարող է որևէ մեկին կլասիկ ձևով հայհոյել« և դա մենք պետք է դնե՞նք շրջանառության մեջ»:   Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` հանցագործները պետք է պատժվեն: Բայց մարդիկ պարզապես այդպես են մտածում, որ հանցագործ է: Իսկ ո՞ւր է դրա ապացույցը: Բա ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը»:   Նա ասաց նաև, որ ինքը չի հավատում ո'չ Սուրիկ Խաչատրյանին, ո'չ էլ մյուսին: «Ես հավատում եմ համապատասխան վերլուծություններին, որոնք կլինեն: Եթե տեսողություն կորցրած երիտասարդին այդ օրն է գցել Սուրիկ Խաչատրյանի որդին, ուրեմն նա պետք է պատժվի, բայց դա դեռ պետք է ապացուցել»,- ասաց Սահակյանը: 
Մանրամասները` yerkir.am կայքում: 


yerkir.am-ը գրում է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի պահվածքին, նշեց.

«Խոսքը ո՞ր պահվածքի մասին է` մարտադաշտո՞ւմ, թե՞  ԱԺ-ում»:   Երբ լրագրողները պարզաբանեցին` խոսքը Զարուհի Փոստանջյանի և Սեյրան Սարոյանի միջև վիճաբանության մասին է, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Երբեմն-երբեմն մարդիկ հայտարություններ են անում և մտածում, որ դա բացարձակ ճշմարտություն է, և կրքեր են հասունանում: Բնական է` ինձ համար շատ ցանկալի կլինի, որ վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն այնպիսին են, որ անկանխատեսելի են, թե ինչպիսի ուղղվածության կլինեն»:  

Հարցին, թե հիմնավորված չե՞ն, արդյոք, Զարուհի Փոստանջյանի ասածները, Սահակյանը պատասխանեց. «Եթե հիմնավորված լինի, դրա համար համապատասխան մարմիններ կան: Զարուհի Փոստանջյանը նորից իր հայտարարության տեքստը շրջանառության մեջ դրեց, որը նախորդ անգամ պարզաբանվել է, որ էթիկայի նորմերից դուրս է, այսինքն` պատգամավորին թվում է, որ կարող է որևէ մեկին կլասիկ ձևով հայհոյել« և դա մենք պետք է դնե՞նք շրջանառության մեջ»:  

Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` հանցագործները պետք է պատժվեն: Բայց մարդիկ պարզապես այդպես են մտածում, որ հանցագործ է: Իսկ ո՞ւր է դրա ապացույցը: Բա ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը»:   Նա ասաց նաև, որ ինքը չի հավատում ո'չ Սուրիկ Խաչատրյանին, ո'չ էլ մյուսին: «Ես հավատում եմ համապատասխան վերլուծություններին, որոնք կլինեն»,- ասաց Սահակյանը: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութը՝ armlur.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more