Ճանաչված արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը` գյումրեցի հայտնի Ձիթողցյանների տոհմի երիտասարդ ներկայացուցիչը, ով արդեն մեծ հաջողության է հասել Նյու Յորքում և Եվրոպայում, 15 տարի դադարից հետո առաջին անգամ ցուցադրում է իր գործերը Հայաստանում: «Հայելիներ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արվեստագետի վերջին շրջանի գեղանկարները, բացվել է հունիսի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Արծիվ» սրահում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար երեք ամիս` մինչև սեպտեմբերի 20-ը: Մինչև հունիսի 21-ը ցուցահանդեսի մուտքն անվճար է:Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Հայաստանում: Նա 10 տարեկան էր, երբ Հենրիկ Իգիթյանը, ով առաջինն էր բացահայտել հրաշամանուկին, բացեց նրա անհատական ցուցահանդեսը: Այնուհետև նա ստեղծագործել և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում` արժանանալով միջազգային բարձր գնահատանքի: Չնայած երկար տարիների ընդմիջմանը` հայ հանդիսատեսը մինչև հիմա լավ հիշում է նրա առաջին ցուցահանդեսը և մեծ ոգևորությամբ է ողջունում Տիգրանին հայրենիքում: Ձիթողցյանը վերջերս ներկայացել է նաև հունիսի 5-8-ը Կաննում տեղի ունեցած Միդեմ միջազգային երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես 2015թ.-ի պատվավոր երկիր: Այնտեղ ցուցադրվել են Հայկական հայելի (Armenian Mirror) և Սնափառության հայելի (Vanity Mirror) գործերը «Հայելիներ» շարքից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Տիգրան Ձիթողցյանի հետ իր նորաբաց ցուցահանդեսի, իր նոր ներկայացված գործերի, հայի այսօրվա կերպարի, Հայաստանում արտ մենեջմենթի զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Գյումրեցի հայտնի Ձիթողցյանների տոհմի երիտասարդ ներկայացուցիչ, ճանաչված արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը, ով արդեն մեծ հաջողության է հասել Նյու Յորքում և Եվրոպայում, ծնվել է Հայաստանում: Նա 10 տարեկան էր, երբ Հենրիկ Իգիթյանը, ով առաջինն էր բացահայտել հրաշամանուկին, բացեց նրա անհատական ցուցահանդեսը: Այնուհետև նա ստեղծագործել և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում` արժանանալով միջազգային բարձր գնահատանքի: Չնայած երկար տարիների ընդմիջմանը` հայ հանդիսատեսը մինչև հիմա լավ հիշում է նրա առաջին ցուցահանդեսը և մեծ ոգևորությամբ է ողջունում Տիգրանին հայրենիքում:
18 տարի դադարից հետո Տիգրանն առաջին անգամ ցուցադրում է իր գործերը Հայաստանում: «Հայելիներ» խորագիրը կրող ցուցահանդեսում, որ բացվել է հունիսի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, ներկայացված են արվեստագետի վերջին շրջանի գեղանկարները: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար երեք ամիս` մինչև սեպտեմբերի 20-ը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Տիգրան Ձիթողցյանի հետ իր այս ցուցահանդեսի, դրանում ներկայացված գործերի, հայի այսօրվա կերպարի, Հայաստանում արվեստի զարգացման և այլ հարցերի շուրջ:
Տիգրան, 18 տարվա ընդմիջումից և այս ընթացքում դրսում բազմաթիվ ցուցահանդեսներ ունենալուց հետո, Դուք կրկին ցուցահանդեսով ներկայանում եք Հայաստանում: Մի քանի խոսք կարո՞ղ եք ասել այստեղ ցուցադրված գործերի մասին:
Ամեն տարի գալիս էի Հայաստան, սակայն իմ գալ-գնալը կիսատ էր, որովհետև երկար տարիներ հարմար հարթակ, կազմակերպիչ և միջավայր չէի գտնում և չէի կարողանում իմ արվեստով ներկայանալ հայ հանդիսատեսին:Շատ էի սպասում այս օրվան, և այս ցուցահանդեսն ինձ համար առավել կարևոր է և շատ հուզիչ, քանի որ չնայած դրսում ապրելուն Հայաստանն ամենամոտն է իմ հոգուն, իսկ հայ հանդիսատեսը հարազատ է ինձ: Ներկայացրել եմ 6 նկար, որոնցից 4-ը «Հայելիներ» շարքից են, մեկը «Ամբոխը 2» վերնագրով գործն է, որը պատկերում է 90-ական թվականները և այն ժամանակվա հայկական ֆայլաբազարի իրականությունը: Մոտ 8 մետր երկարությամբ և 45 կտորից բաղկացած այս նկարը հեռվից դիտելիս վանդակ է պատկերում` սոցիալական վանդակ, որը նաև բաժանում է դիտորդին նկարից՝ 90-ականների իրականությունից, որովհետև այդ իրականությունը տեսած ես հեռացա այստեղից, իսկ հիմա վերադարձել եմ այդ իրականությունը արվեստ դարձրած:
Իսկ վեցերորդ աշխատանքը կազմված է 108 փոքր կտորներից, կոչվում է Սեկունդո: Սա էլ արտացոլում է այն իրականությունը, որը ես տեսել եմ Շվեյցարիայում:
Կուզեի առանձին անդրադառնալ Հայելիներ շարքի խորհրդին: Այնտեղ հիմնականում ձեզ ձանոթ կանանց դիմանկարներն են: Ինչու ձեռքերով դեմքը փակած կանայք:
Այո, շարքը իմ վերջին շարքն է, որտեղ մեծ մասամբ պատկերված են կանանց դիմանկարներ: Սկսել եմ նկարել իմ ամենամտերիմներին, հետո ծանոթներին: Մտահղացումը ծնվեց այն ժամանակ, երբ ինձ սկսեց հետաքրքրել այն, ինչ տեղի է ունենում այսօր մարդկանց վիզուալ պատկերների հետ:
Մարդիկ համացանցում և իրական կյանքում տարբեր են: Օրինակ` այսօր մի նոր ֆենոմեն կա` սելֆին (հատկապես սոցիալական ցանցերում): Ես չէի կարող չանդրադառնալ այդ թեմային: Սելֆին կանանց կողմից պատկերի մանիպուլյացիա է, որի միջոցով աղջիկները ներկայացնում են իրենց լավագույն ռակուրսից, որ երևան այնպիսին, ինչպիսին իրենք ցանկանում են: Սակայն այդ համացանցային սելֆիները չեն համապատասխանում իրականությանը, դա դիմակ է, որով իրականում չես կարող ճանաչել մարդուն: Այս մանիպուլյացիան եմ ես փորձել պատկերել իմ այս շարքի միջոցով, որը ներկայացնում է կիսաթափանցիկ դիմակներով կանանց: Ձեռքերը այս ամենը ցուցադրելու ամենապարզ միջոցն էր. օրինակ երբ երեխաները փակում են ձեռքերով իրենց դեմքը, նրանց թվում է, որ իրենք չեն երևում: Այդ իմաստն ունի ձեռքերով ֆիլտրը:
Շարքում այնուամենայնիվ կա մի դիմանկար, որի հերոսուհին ձեզ անծանոթ էր և ում դուք երկար փնտրում էիք:
«Հայկական հայելի» դիմանկարի հերոսուհուն իսկապես երկար եմ փնտրել: Ես երկար ժամանակ շրջում էի, փնտրում էի այն տատիկին, որին բոլորս կարող ենք համարել մեր, ով կլինի հավաքական կերպար, ում մեջ մենք կտեսնենք մեր տատիկին: Վերջապես Նորքի ծերանոցում գտա նրան:
Այս ծեր կնոջ դեմքը, ի տարբերություն ուրիշների, չի թափանցում: Դա արտացոլում է այսօրվա Հայաստանի մթնոլորտը, որը կապված է Հայաստանի երկար ու ծանր պատմության հետ: Այսօր մեր դեմքը մի քիչ փակ է, թաքցված, բայց նրա մեջ միևնույն ժամանակ կա լույս և այն շատ պայծառ է ներսից: Այդ լույսն արտացոլվում է և ցույց է տալիս, որ ձեռքերը կիջնեն ու տակից կերևա շատ գեղեցիկ դեմք ուղիղ հայացքով:
Հետաքրքիր է ձեր հայկական ծագումը և հայկականությունը որոշակիորեն արտացոլվում է ձեր գործերում:
Ես ինձ ամբողջովին հայ եմ զգում, իմ մտերիմները, ընկերները բոլորը հայ են ու բնական է, որ իմ արվեստն էլ պետք է հայկական լինի, ուղղակի չեմ սահմանափակվում այն մտածելակորպով, որ հայկական արվեստն այն է, ինչ որ ստեղծվել է մինչև այսօր: Ես բաց եմ, պատրաստ զարգացումների: Հիմա ինձ համար հայկական արվեստը Սիս-Մասիսը չէ, այդ էտապը կար, շատ լավն էր, բայց տարիներ են անցել, մենք պետք է ազատ լինենք և չսահմանափակենք, օրինակ, գունային գամայով, որովհետև արվեստը սահման չունի: Մեկ բառով ասած՝ ես աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող հայ նկարիչ եմ:
Ի՞նչ եք կարծում, եթե դուք այնուամենայնիվ մնայիք Հայաստանում, նույն արվեստը ստեղծող Տիգրան Ձիթողցյանը կլինեիք:
Դժվար է ասել, իհարկե, արվեստում ամեն մի հանդիպում ու շփում իր հետքը թողնում է արվեստագետի մտածելակերպի ու ստեղծագործական ուղու վրա: Այս առումով ես չեմ կարծում, որ աշխարհայացքս նույնը կլիներ, ամբողջովին նույնը կլինեի, բայց համոզված եմ, որ ձգտումս՝ ստեղծել նորը, նույնը կլիներ:
Իսկ կողքի աչքով ինչպիսին է Հայաստանում մշակությաին մթնոլորտը, շատ ենք հետ մնում աշխարհում կիրառվող միտումներից:
Հայաստանում վերջին տարիներին ինչ-որ դրական տեղաշարժ, աշխուժություն կա, բայց աշխարհի հետ համեմատելիս, իհարկե շատ է զիջում: Հասարակ բան, Հայաստանում չունենք հատուկ օղակներ, ովքեր տաղանդավոր նկարչին կուղարկեն միջազգային ցուցահանդեսի: Դե իսկ նկարիչներից շատերն էլ, իրենք իրենց մեջ կամ իրենց արվեստանոցում փակված, առանց շփումների ատեղծագործում են՝ հաճախ օրվա ապրուստի խնդրով տարված: Պարզ է, որ նման պայմաններում, աշխարհին ներկայանալը և մեծ մասշտաբներով նորամուծություններ անելը դժվար է դառնում:
Զրույցի սկզբում նշեցիք, որ ամեն տարի գալիս եք Հայաստան, ձևի առումով բնական է, որ Հայաստանը փոխվում է նոր շենքեր, նոր կառույցներ, բովանդակային առումով Ձեր հայրենիքում փոփոխություններ տեսնում եք:
Ես հասկացա, որ անկախ Հայաստանում ծնված սերունդն ուրիշ է, մեզ նման չեն: Նրանց մտածելակերպն այլ է, չունեն այն հիշողությունները, որ ունենք մենք, ուրախ եմ, որ այսօրվա Հայաստանի երիտասարդներն իրենց աշխահայացքով առողջ են և առողջ են գնահատում: Ապագայի առումով՝ երիտասարդ սերունդից ես մեծ սպասելիքներ ունեմ:
Գյումրեցի հայտնի Ձիթողցյանների տոհմի երիտասարդ ներկայացուցիչ, ճանաչված արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը, ով արդեն մեծ հաջողության է հասել Նյու Յորքում և Եվրոպայում, ծնվել է Հայաստանում: Նա 10 տարեկան էր, երբ Հենրիկ Իգիթյանը, ով առաջինն էր բացահայտել հրաշամանուկին, բացեց նրա անհատական ցուցահանդեսը: Այնուհետև նա ստեղծագործել և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում` արժանանալով միջազգային բարձր գնահատանքի:
Չնայած երկար տարիների ընդմիջմանը` հայ հանդիսատեսը մինչև հիմա լավ հիշում է նրա առաջին ցուցահանդեսը և մեծ ոգևորությամբ է ողջունում Տիգրանին հայրենիքում: 18 տարի դադարից հետո Տիգրանն առաջին անգամ ցուցադրում է իր գործերը Հայաստանում: «Հայելիներ» խորագիրը կրող ցուցահանդեսում, որ բացվել է հունիսի 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, ներկայացված են արվեստագետի վերջին շրջանի գեղանկարները: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի երեք ամիս` մինչև սեպտեմբերի 20-ը:
Իր այս ցուցահանդեսի, դրանում ներկայացված գործերի, հայի այսօրվա կերպարի, Հայաստանում արվեստի զարգացման և այլ հարցերի շուրջ էլ Asekose.am-ը զրուցել է Տիգրան Ձիթողցյանի հետ :
Տիգրան, 18 տարվա ընդմիջումից և այս ընթացքում դրսում բազմաթիվ ցուցահանդեսներ ունենալուց հետո, Դուք կրկին ցուցահանդեսով ներկայանում եք Հայաստանում: Մի քանի խոսք կարո՞ղ եք ասել այստեղ ցուցադրված գործերի մասին:
Ամեն տարի գալիս էի Հայաստան, սակայն իմ գալ-գնալը կիսատ էր, որովհետև երկար տարիներ հարմար հարթակ, կազմակերպիչ և միջավայր չէի գտնում և չէի կարողանում իմ արվեստով ներկայանալ հայ հանդիսատեսին: Շատ էի սպասում այս օրվան, և այս ցուցահանդեսն ինձ համար առավել կարևոր է և շատ հուզիչ, քանի որ չնայած դրսում ապրելուն, Հայաստանն ամենամոտն է իմ հոգուն, իսկ հայ հանդիսատեսը հարազատ է ինձ:
Ներկայացրել եմ 6 նկար, որոնցից 4-ը «Հայելիներ» շարքից են, մեկը «Ամբոխը 2» վերնագրով գործն է, որը պատկերում է 90-ական թվականները և այն ժամանակվա հայկական ֆայլաբազարի իրականությունը: Մոտ 8 մետր երկարությամբ և 45 կտորից բաղկացած այս նկարը հեռվից դիտելիս վանդակ է պատկերում` սոցիալական վանդակ, որը նաև բաժանում է դիտորդին նկարից՝ 90-ականների իրականությունից, որովհետև այդ իրականությունը տեսած ես հեռացա այստեղից, իսկ հիմա վերադարձել եմ այդ իրականությունը արվեստ դարձրած:
Իսկ վեցերորդ աշխատանքը կազմված է 108 փոքր կտորներից, կոչվում է «Սեկունդո»: Սա էլ արտացոլում է այն իրականությունը, որը ես տեսել եմ Շվեյցարիայում:
Կուզեի առանձին անդրադառնալ «Հայելիներ» շարքի խորհրդին: Այնտեղ հիմնականում ձեզ ձանոթ կանանց դիմանկարներն են: Ինչո՞ւ ձեռքերով դեմքը փակած կանայք:
Այո, շարքը իմ վերջին շարքն է, որտեղ մեծ մասամբ պատկերված են կանանց դիմանկարներ: Սկսել եմ նկարել իմ ամենամտերիմներին, հետո ծանոթներին: Մտահղացումը ծնվեց այն ժամանակ, երբ ինձ սկսեց հետաքրքրել այն, ինչ տեղի է ունենում այսօր մարդկանց վիզուալ պատկերների հետ: Մարդիկ համացանցում և իրական կյանքում տարբեր են: Օրինակ` այսօր մի նոր ֆենոմեն կա` սելֆին: Ես չէի կարող չանդրադառնալ այդ թեմային: Սելֆին կանանց կողմից պատկերի մանիպուլյացիա է, որի միջոցով աղջիկները ներկայացնում են իրենց լավագույն ռակուրսից, որ երևան այնպիսին, ինչպիսին իրենք ցանկանում են: Սակայն այդ համացանցային սելֆիները չեն համապատասխանում իրականությանը, դա դիմակ է, որով իրականում չես կարող ճանաչել մարդուն: Այս մանիպուլյացիան եմ ես փորձել պատկերել իմ այս շարքի միջոցով, որը ներկայացնում է կիսաթափանցիկ դիմակներով կանանց: Ձեռքերը այս ամենը ցուցադրելու ամենապարզ միջոցն էր. օրինակ երբ երեխաները փակում են ձեռքերով իրենց դեմքը, նրանց թվում է, որ իրենք չեն երևում: Այդ իմաստն ունի ձեռքերով ֆիլտրը:
Շարքում այնուամենայնիվ կա մի դիմանկար, որի հերոսուհին ձեզ անծանոթ էր և ում դուք երկար փնտրում էիք:
«Հայկական հայելի» դիմանկարի հերոսուհուն իսկապես երկար եմ փնտրել: Ես երկար ժամանակ շրջում էի, փնտրում էի այն տատիկին, որին բոլորս կարող ենք համարել մերը, ով կլինի հավաքական կերպար, ում մեջ մենք կտեսնենք մեր տատիկին: Վերջապես Նորքի ծերանոցում գտա նրան:
Այս ծեր կնոջ դեմքը, ի տարբերություն ուրիշների, չի թափանցում: Դա արտացոլում է այսօրվա Հայաստանի մթնոլորտը, որը կապված է Հայաստանի երկար ու ծանր պատմության հետ: Այսօր մեր դեմքը մի քիչ փակ է, թաքցված, բայց նրա մեջ միևնույն ժամանակ կա լույս և այն շատ պայծառ է ներսից: Այդ լույսն արտացոլվում է և ցույց է տալիս, որ ձեռքերը կիջնեն ու տակից կերևա շատ գեղեցիկ դեմք ուղիղ հայացքով:
Հետաքրքիր է ձեր հայկական ծագումը և հայկականությունը որոշակիորեն արտացոլվո՞ւմ են ձեր գործերում:
Ես ինձ ամբողջովին հայ եմ զգում, իմ մտերիմները, ընկերները բոլորը հայ են ու բնական է, որ իմ արվեստն էլ պետք է հայկական լինի, ուղղակի չեմ սահմանափակվում այն մտածելակորպով, որ հայկական արվեստն այն է, ինչ որ ստեղծվել է մինչև այսօր: Ես բաց եմ, պատրաստ զարգացումների: Հիմա ինձ համար հայկական արվեստը Սիս-Մասիսը չէ, այդ էտապը կար, շատ լավն էր, բայց տարիներ են անցել, մենք պետք է ազատ լինենք և չսահմանափակենք, օրինակ, գունային գամայով, որովհետև արվեստը սահման չունի: Մեկ բառով ասած՝ ես աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող հայ նկարիչ եմ:
Ի՞նչ եք կարծում, եթե դուք այնուամենայնիվ մնայիք Հայաստանում, նույն արվեստը ստեղծող Տիգրան Ձիթողցյանը կլինեիք:
Դժվար է ասել, իհարկե, արվեստում ամեն մի հանդիպում ու շփում իր հետքը թողնում է արվեստագետի մտածելակերպի ու ստեղծագործական ուղու վրա: Այս առումով ես չեմ կարծում, որ աշխարհայացքս նույնը կլիներ, ամբողջովին նույնը կլինեի, բայց համոզված եմ, որ ձգտումս՝ ստեղծել նորը, նույնը կլիներ:
Իսկ կողքի աչքով ինչպիսին է Հայաստանում մշակութային մթնոլորտը, շա՞տ ենք հետ մնում աշխարհում կիրառվող միտումներից:
Հայաստանում վերջին տարիներին ինչ-որ դրական տեղաշարժ, աշխուժություն կա, բայց աշխարհի հետ համեմատելիս, իհարկե շատ ենք զիջում: Հասարակ բան, Հայաստանում չկան հատուկ օղակներ, ովքեր տաղանդավոր նկարչին կուղարկեն միջազգային ցուցահանդեսի: Դե իսկ նկարիչներից շատերն էլ, իրենք իրենց մեջ կամ իրենց արվեստանոցում փակված, առանց շփումների ատեղծագործում են՝ հաճախ օրվա ապրուստի խնդրով տարված: Պարզ է, որ նման պայմաններում, աշխարհին ներկայանալը և մեծ մասշտաբներով նորամուծություններ անելը դժվար է դառնում:
Զրույցի սկզբում նշեցիք, որ ամեն տարի գալիս եք Հայաստան, ձևի առումով բնական է, որ Հայաստանը փոխվում է՝ նոր շենքեր, նոր կառույցներ.. Բովանդակային առումով մեր հայրենիքում փոփոխություններ տեսնո՞ւմ եք:
Ես հասկացա, որ անկախ Հայաստանում ծնված սերունդն ուրիշ է, մեզ նման չեն: Նրանց մտածելակերպն այլ է, չունեն այն հիշողությունները, որ ունենք մենք, ուրախ եմ, որ այսօրվա Հայաստանի երիտասարդներն իրենց աշխահայացքով առողջ են և առողջ են գնահատում: Ապագայի առումով՝ երիտասարդ սերնդից ես մեծ սպասելիքներ ունեմ:
Հեղինակ՝ Անի Միրաքյան
Կարդացեք նաև` Հայաստանում գնահատված արվեստագետ լինելը շատ դժվար է. Տիգրան Ձիթողցյան
Տիգրան Ձիթողցյանի «Հայելի»-ն. արվեստ` ձեռքերի և աչքերի միջոցով
72157655972575082