▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե «մգեցված ապակիների» հարցը հերթական «կլպոցին» է, ապա հետո ինձանից նեղանալ չլինի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ Ճանապարհային Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում վարորդներին զգուշացնում է, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը սահմանված կարգին չհամապատասխանեցնելու դեպքում ճանապարհային ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: 

«Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ես կարող եմ ավելացնել մեկ այլ պարճառ ևս, որն ավելի շատ սոցիալական բնույթի է: Ճանապարհային ոստիկանները չեն կարող տեսնել մգեցված ապակիներով երթևեկող վարորդներն ամրագոտիներ կապում են, թե ոչ: Հետևաբար այն վարորդները, ովքեր երթևեկում են սովորական ապակիներով, ի սկզբանե անհավասար պայմաններում են գտնվում և դառնում են  «քավության նոխազ»: Այնպես որ ես 100 %-ով համաձայն եմ ոստիկանության այս որոշման հետ և իմ համեստ կարողությունների չափով, ամեն կերպ աջակցելու եմ այս ակցիային: Բայց մի պայմանով…

Հարգելի ՃՈ, քանի որ մեր բազմաթիվ չինովնիկները, օլիգարխները, նրանց զավակները, վարորդները և  «ախռաննիկները»  բոլոր վարորդների նման մսից և արյունից, հետևաբար մգեցված ապակիները նաև նրանց համար են դառնում վթարի պատճառ, և հուսով եմ, որ այս հաղորդագրությունը տարածվում է նաև նրանց վրա: Եթե այդպես է, ապա ես երկու ձեռքով ողջունում եմ Ձեր այս նախաձեռնությունը և կաջակցեմ ինչով կարող եմ, Իսկ եթե սա սովորական մահկանացուների հերթական  «կլպոցին է», ապա հետո ինձանից նեղանալ չլինի…

Հ.Գ. Ի դեպ գրեթե 30 տարվա վարորդ եմ, բայց երբեք մգեցված ապակիներ չեմ ունեցել, «ԲՈՇ» սիգնալներ և  «ՆԻՎԻ շթեր» չեմ դրել, հաստեցրած  «բանդաժներ» չեմ ունեցել և միշտ դեմ եմ եղել մեքենան տոնածառ դարձնելու գաղափարին:

Կարեն Քոչարյան

Կարդացեք նաև՝ Ճանապարհային ոստիկանությունը սկսում է ուժեղացված ռեյդեր՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների դեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more