▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս խայտառակությունը ԱՄՆ-ում ՀՀ «դեսպանն է»»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ աղմուկ է հանել պատկերը, երբ ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանը ուղեղային կենտրոններից մեկի կազմակերպված միջոցառմանը մասնակցել և բանախոսել է յուրօրինակ դրես–կոդով՝ առանց գուլպայի։
Կարծում եմ, որ պետք չէ անել դիվանագիտական էթիկետի խախտման վերաբերյալ հապճեպ եզրակացություններ։ Իսկ գուցե դեսպանը այնքան է մտազբաղ եղել սպասվող միջոցառմամբ և Հայաստանն այնտեղ լավագույնս ներկայացնելու հոգսով, որ գուլպաների մասին չի էլ հիշել։ Այլ կերպ ասած, հնարավորինս քիչ մտածել է իր հագուկապի մասին, և հնարավորինս շատ՝ Հայաստանի։ Դա նշանակում է, որ միջոցառմանը առանց գուլպա մասնակցությունը ոչ թե դիվանագիտական էթիկետի խախտում է, այլ պետությանը անմնացորդ նվիրվածության վկայություն։ Սիրո՞ւմ ես պետությունդ՝ մոռացիր գուլպաներդ»։

***

Բլոգեր Արամ Գևորգյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս խայտառակությունը ԱՄՆ-ում ՀՀ «դեսպանն է»: Գոհ լինենք, որ դիվանագիտական էթիկան բրախած էս սուբյեկտը շորտիկ-մայկով չի գնացել ուղեղային կենտրոններից մեկում քննարկման: Երևի էս խեղճ ինստիտուտում, իրենց գոյության 65 տարիների ընթացքում, սենց՝ կոճերը մինչև հոգու խորքը բաց «դիվանագետ» չեն տեսել:
Սենց ա լինում, որ «Hello, my name is Narek, I am a tabel» մակարդակի անգլերեն իմացողին ու դիվանագիտական կցորդի աստիճան անգամ չունեցողին, նշանակում են դեսպան:
Լավ ա նիկոլի փափախներցի էլ չէր դրել, նոր գնացել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more