▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջորդ շաբաթ ազգովի ամոթից գետինն ենք մտնելու»․ Հայկ Մամիջանյան

«Օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին լինելու եմ Էջմիածնի դատարանի բակում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ)»,- իր էջում գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Հաջորդ շաբաթ ազգովի ամոթից գետինն ենք մտնելու՝ Փաշինյանի պատճառով։ Նա փորձում է դատել Վեհափառ հայրապետին»,- իր խոսքում նշել է նա։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը սոցկայքի իր էջում գրել էր․ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:
Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:
Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:
Սա պատմական ամոթալի իրադարձություն է»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more