shamshyan.com-ը գրում է. նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը Ծովակալ իսակովի 44/3 շենքի բնակչուհի 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը իր շրջապատում հարգված կին էր, սիրված և ճանաչված էր որպես աշուղ Երազ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում