▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանի ավտոբուսներով կշարունակվեն բռնի տեղահանվածներին Կոռնիձորից մարզեր տեղափոխել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը  շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more